Դատարանը մեկ ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քիչ առաջ որոշեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնել մեկ ամսով: Այս մասին NEWS.am–ին ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, իսկ Խաչատրյանի պաշտպանը միջնորդել էր նրան ազատ արձակել գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Քրեական գործը, որով Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն, առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.