ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները հանդիպել են Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանցավորության դեմ պայքարի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները համատեղ կազմակերպելու համար արդյունավետ համագործակցության նպատակով ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այսօր հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների հետ տարվող աշխատանքների շրջանակում համագործակցության, ինչպես նաև` ՀՀ ԱԺ խմբակցություններում քաղաքացիների ընդունելության աշխատանքների ընթացքում համագործակցության ապահովման և Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև մինչդատական վարույթին վերաբերելի մասով օրենսդրական նախաձեռնությունների դեպքում տեղեկատվության և վիճակագրության տրամադրման, նախաքննության ընթացքում, հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններով, իրավական բացերի կամ կարգավորում պահանջող խնդիրների դեպքում այդպիսիք խմբակցությանը ներկայացնելու վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետագայում համալիր միջոցառումներ ձեռնարկելուն:

ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այս շաբաթվա ընթացքում կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ:

 

ՀՀ քննչական կոմիտե

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.