Արոնյանը մեկ պակաս զինվոր ուներ, բայց չպարտվեց աշխարհի չեմպիոնին. վերջնական արդյունքներ

Մենում ավարտվեց շախմատի Grand Swiss 2019 գերխոշոր մրցաշարը: Վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Արձանագրվեց ոչ-ոքի:

Գրոսմայստերներն արագորեն փոխանակվեցին ֆիգուրներով, ինչի շնորհիվ նորվեգացին մեկ զինվորի առավելություն ստացավ, բայց նրանք «կտրված» էին միմյանցից, ինչն էական առավելություն չտվեց:

Արոնյանը 11 տուրի արդյունքում վաստակեց 7,5 միավոր ու գրավեց չորրորդ տեղը: Վերջին տուրում Դևիդ Հոուելի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ չեմպիոն դարձավ Հաո Վանգը: Չնացին ու Ֆաբիանո Կարուանան 8-ական միավոր վաստակեցին, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Վանգն ավելի բարձր էր: Կարլսենն էլ 7,5 միավորով գրավեց վեցերորդ տեղը:

Թոփ-10-ին հավակնող Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին տուրում սևերով պարտվեց իսպանացի Դավիդ Անտոն Գուխարոյին և զբաղեցրեց 37-րդ տեղը, իսկ նույնքան` 6,5 միավոր հավաքած Հրանտ Մելքումյանը` 21-րդն էր:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վլադիմիր Հակոբյանը 50-րդն էր, Գաբրիել Սարգսյանը` 54, Սերգեյ Մովսեսյանը` 104, Կարեն Մովսիսյանը` 130, Էլինա Դանիելյանը` 140:

ArmFootball.com

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.