Վերաքննիչ դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Նարեկ Մութաֆյանի խափանման միջոցի հարցը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի վերաքննիչ բողոքի քննությունը։ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանին, ում վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, մոտեցել են երկու երիտասարդ՝ Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը, ու ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, հետաքրքրվել, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Դեպքին անմիջապես անձագանքել էր Բարձրագույն դատական խորհուրդը` նշելով, որ դատավորին տրվել է թիկնապահ, իսկ ԲԴԽ նախագահը մեկնել էր դեպքի վայր։ Հավելենք, որ Աննա Դանիբեկյանը կատարվածի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Ոստիկանությանը։

Հետագայում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 343-րդ հոդվածի 3-րդ մասով,սակայն մեղադրանքն առաջադրվել էր 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատությանը խոչընդոտելու համար։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչի վերաբերյալ փաստաբանը ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Ներկայումս քննարկվում է Մութաֆյանի խափանման միջոցի հարցը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.