Վրաստանում՝ Հայաստանի սահմանի հարևանությամբ, կայծակը սպանել է հովվին և տասնյակ ոչխարների

Վրաստանի հարավում կայծակի հարվածի հետևանքով մահացել է հովիվը և սատկել են տասնյակ ոչխարներ:

Այս մասին հայտնում է Интерфакс»-ը:
 
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ հովվի դին հայտնաբերվել է Սամեբա գյուղից ոչ հեռու գտնվող լեռներում՝ Հայաստանի հետ սահմանի հարևանությամբ:
 
Հովվի կողքին եղել են տասնյակ սատկած ոչխարներ: Ոստիկանությունը հետաքննում է կատարվածի մանրամասները:
 
Մահվան նախնական պատճառը կայծակի հարվածն է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.