Բաքվում փակել են մի շարք փողոցներ, անջատված է ինտերնետ կապը. կան տասնյակ ձերբակալվածներ

Ադրբեջանի իշխանությունները Բաքվում փակել են մի շարք փողոցներ և մետրոյի կայարաններ՝ կանխելու համար ընդդիմության բողոքի ակցիան:

Երկրի ՆԳՆ-ն ծայրահեղ միջոցների է դիմում:

Կան տեղեկություններ, որ բերման է ենթարկվել «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:

Ոստիկանները բերման են ենթարկել նաեւ ընդդիմադիր գործչի բնակության վայրի մոտ հավաքված քաղաքացիների՝ այդ թվում լրագրողների:

Ադրբեջանցի ոստիկանները բռնի ուժ են կիրառում եւ բերման   ենթարկում քաղաքացիներին: Հաղորդվում է տասնյակ ձերբակալվածների մասին, որոնց մի մասի գտնվելու վայրն անհայտ է:

 

Նշվում է նաեւ, որ քաղաքում անջատված է ինտերնետ կապը, խափանումներով է գործում բջջային կապը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.