Ավտովթար Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը ՎԱԶ-2110-ով ոստիկանության Գորիսի բաժնի մոտ բախվել է ծառին. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 20:50-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Աշոտ Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2110 մակնիշի 36 LP 215 համարանիշի ավտոմեքենայով Սյունիքի փողոցում՝ ոստիկանության Գորիսի բաժնի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և բախվել ծառին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Գորիսի բնակիչներ, 36-ամյա Մարատ Գ.-ն, 39-ամյա Համլետ Մ.-ն, 39-ամյա Արամ Մ.-ն և 34-ամյա Արշակ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանոթյան 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Գորիսի ոստիկանները և օպերատիվ են գործել Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկները:

Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.