Խաչատուրյանի հարազատները կվիճարկեն քույրերից կրտսերի անմեղսունակության եզրակացությունը

Միխայիլ Խաչատուրյանի հարազատները, որի սպանության մեջ մեղադրվում են նրա երեք դուստրերը, կվիճարկեն կրտսեր քրոջ անմեղսունակության մասին եզրակացությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք պնդելու ենք կրկնակի հոգեբանա-սեռաբանա-հոգեբուժական փորձաքննություն անցկացնել, մենք պաշտպանելու ենք մեր դիրքորոշումը, որ նա ամեն ինչ գիտակցել է»,- լրագրողներին ասել է տուժածների ներկայացուցիչ Գեորգի Չուղուաշվիլին։

Ավելի վաղ փորձագիտությունն ընդունել էր, որ աղջիկը սպանության ժամանակ անմեղսունակ է եղել, չի գիտակցել ինչ է անում եւ չի կարող պատասխանատվություն կրել։ Ուստի, դատարանը չի կարող նրան պատիժ նշանակել՝ միայն ուղարկել հարկադիր բուժման։

Փաստաբանը մտադիր է վիճարկել նման եզրակացությունները։ Հաջողության դեպքում նրա գործը կվերանայվի ընդհանուր կարգով, աղջկան կսպառնա 10 տարվա բանտարկություն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.