«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴՈՒՄ» ՈՐՈՇԵԼ ԵՆ ՓՈԽԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻՆ

«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցություններ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Ըստ հրապարակման, ներկայումս կողմերը քննարկում են աշխատավարձի հետ կապված հարցերը։ Մասնագետը հույս ունի ստանալ տարեկան ոչ պակաս, քան 7,5 միլիոն եվրո։ Իտալացի մասնագետի հետ գործարքի կնքման հավանականությունը գնահատվում է բավական բարձր։ Նշենք, որ Ալեգրիին աշխատանքի առաջարկ ներկայացնելու է նաեւ «Տոտենհեմը»։ Նշենք, որ անցյալ տարեվերջից «ՄՅՈՒ»-ն գլխավորում է նորվեգացի Ուլե-Գուներ Սուլշերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.