«Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն այցելել են ռուսական ռազմաբազա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ համագործակցությամբ հոկտեմբերի 18-ին նախաձեռնել է այցելություն Գյումրի քաղաքում տեղակայված «Ռուսական 102-րդ ռազմաբազա»։

Ռազմաբազայի հրամանատարությունը պատգամավորներին տեղում ծանոթացրել է ռուսական զորքերի առօրյային, ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները: Պատգամավորները եղել են ռազմաբազայի եկեղեցում, այնուհետև թանգարանում ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և ռազմաբազայի պատմությանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.