Բաժին : Հասարակություն
Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը վատացել է
Քիչ առաջ Հրայր Թովմասյանի հայրը՝ փաստաբանների ուղեկցությամբ դուրս եկավ ԱԱԾ շենքից: Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը ասաց, որ Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար և լքել են ԱԱԾ-ն: Նա նաև փոխանցեց, որ կրկին հարցրել են, թե երբ և ինչ միջոցներով է Թովմասյանը վերանորոգել տանիքը:
Թովմասյանի փաստաբանները նշեցին, որ սա բացահայտ ճնշում է Թովմասյանի ընտանիքի նկատմամբ:
Նշենք, որ ժամը 14.00-ին Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ բողոքի ակցիա է լինելու ԱԱԾ շենքի առջև, ներկայանալու են նաև Թովմասյանի դուստրերը: