Այսօր հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի օրն է

Այսօր հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի օրն է: Մեծանուն բարերարը մահացել է 2017 թ.-ին, 68 տարեկանում: Նրա վերջին վերջին ցանկությունն էր, որ իրեն հուղարկավորեն ծնողների մոտ:

 
Մասնագիտությամբ լրագրող, փիլիսոփա և գործարար Լևոն Հայրապետյանը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է: Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ստեղծման գործում և համարվում է գլխավոր հովանավորներից մեկը։
 
Նա ամենախոշոր ներդրողն է Արցախի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը, որը ներկայումս Արցախի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։
Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։ 
2008 թ.-ի հոկտեմբերի 16-ին Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Այս նախաձեռնության իրականացման համար «Լևոն Հայրապետյան» ֆոնդի միջոցներով իրականացվեց Վերածննդի հրապարակից մինչև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների լիակատար վերանորոգում։
 
«Մեր նպատակը Արցախի ժողովրդագրական զարգացման խթանումն է։ Արցախի բնակչությունը պետք է կազմի 300 հազարից ոչ պակաս։ Հովանավորներից յուրաքանչյուրը կդառնա մի քանի ընտանիքի քավոր, իսկ քավոր լինելն արդեն որոշակի պարտավորվածություն է։ Ընտանիքում ծնված առաջին երեխային կտրվի 2 հազար դոլլար, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար, չորրորդին՝ 10 հազար, վեցերորդին՝ 50 հազար և յոթերորդին՝ 100 հազար դոլար գումար»,- նշել էր գործարարը:
 
2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել են, ուր նա ժամանել էր Մոնակոյից։Դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016 թ.-ին տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.