Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 2019թ․սեպտեմբերի 23-ի «Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» N 567  որոշման իրավաչափությունը: 

Նշված որոշումը կայացնելու լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է համայնքի ավագանուն՝ այն է․  «1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով` 5) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.․․»:

Անտեսելով վերը նշված  իրավանորմի պահանջը՝ Քասախ  համայնքի ղեկավարն ընդունել է N 567 որոշումը, որով գործող օրենսդրությանը հակասելու միջոցով վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.