Եթե անհրաժեշտություն լինի Բալասանյանին կկանչենք ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

«Վիտալի Բալասնայնին ապրիլյան հանձնաժողով չեն կանչելու միայն այն պարզ պատճառով, որ նա ապրիլյան դեպքերի ժամանակ որևէ իրավասություն չէր կարող ունենալ, որովհետև չի գտնվել զինված ուժերի կառավարման համակարգում»,-այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Ապրիլյան պատերազմի ժամանակ վաղուց զորացրված է եղել, իսկ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն ստացել է ապրիլյան դեպքերից հետո։

«Ապրիլյան պատերազմին բոլորն են գնացել առաջնագիծ, որպեսզի աջակցեն մեր զինվորներին։ Նաև Վիտալի Բալասանյանը, ենթադրում եմ, նաև Հայաստանից ազատամարտի մասնակից բազմաթիվ մարդիկ: Եվ որևէ մեկը դրանից չի դարձրել հերոսապատման նոր դրվագներ։ Վիտալի Բալասանյանը նկարագրել էր այն ժամանակ մի դրվագ, քանի որ ես բանակի ձևավորման ակունքներում եղած մարդ եմ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարոող է բանակի կառույցից դուրս մարդը հրամաններ իջեցնի բանակային կառույցներին և այդ հրամանները կատարվեն։ Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում, բա կորպուսի հրամանատարը ինչո՞վ էր զբաղված»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե այս դեպքում էլ անհրաժեշտություն չի՞ համարում կանչել հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Բալասանյանն ասել է, որ եթե Հայաստանից ինչ-որ կառույցներ իրավական հարթությունում իրեն հարցեր ունենան, ինքը չի պատրաստվում գալ, որովհետև ինքը հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացի: Ես դա լավ չհասկացա, բայց եթե անհրաժեշտություն լինի՝ հրապարակային կդիմեմ պարոն Բալասանյանին, և եթե ասելիք ունի, կկանչենք հանձնաժողով: Եթե դրա կարիքն ինքը զգա, թող գա, եթե չգա մեր հանձնաժողովը հարցերը կտա Պաշտպանության բանակի ղեկավարությանը, թե այդպիսի բան հանարավո՞ր է որ եղած լինի»:

Աղբյուր` Փաստինֆո

 
 1
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.