Դիլիջան քաղաքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 12:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 23:14-ին: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից, թիվ N զորամասից 25 զինծառայող և 9 հրշեջ-փրկարար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.