ԱԱԾ քննիչները Հրայր Թովմասյանի հորից հետաքրքրվել են, թե ե՞րբ եւ ինչ միջոցներով են նորոգել տանիքը

ԱԱԾ քննչական խումբը, որը գործողություն էր իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանը, հեռացել է։

Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը լրագրողներին հայտնել է, որ քննիչները հետաքրքրվել են, թե ե՞րբ է վերանորոգվել տան տանիքը։

«Տանիքը ե՞րբ եք փոխել, հարցնում էին ո՞նց եք կառուցել, ի՞նչ գումարով եք կառուցել»,-պատմել է 75-ամյա Վարդան Թովմասյանը։

Նա ասել է, որ 12-13 տարի առաջ են նորոգել տանիքը։ Լրագրողների հարցին, թե իր կարծիքով որն է եղել իրավապահների հարցերի իրական նպատակը, Վարդան Թովմասյանը պատասխանել է. «Բոլորդ էլ հասկանում եք ինչն է պատճառը, ի՞նչ ասեմ։ Հարցաքննություն չի եղել, ասացին՝ կրիշը երբ եք կառուցել, ասացի՝ էս ժամանակ ենք կառուցել։ Սա երեւի առիթ էր որ գան տենան ՝ ի՞նչ դղյակներ կան»։ Վարդան Թովմասյանն ասել է, որ վատառողջ է, 3-4 վիրահատություն է տարել վերջին երկու տարում։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.