Ryanair լոուքոսթերը կատակել է Փաշինյանի ու Քարդաշյանի սելֆիի թեմայով

Ryanair լոուքոսթերը Twitter-ում հումոր է արել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆիի վերաբերյալ։ Ավելի ճիշտ` սելֆիի մակագրության, որում ասվում է` Փաշինյանը պայմանավորվել է Քիմի հետ, որ նա ավելի հաճախ ժամանի Հայաստան։

«Բախտդ բերել է, Քիմ Քարդաշյան։ Մենք հենց նոր գործարկել ենք մեր առաջին չվերթերը Հայաստան», – նման հաղորդագրություն է հրապարակվել ընկերության պաշտոնական էջում։

​Գրառմանը կցված է Հայաստանի վարչապետի ու Քարդաշյանի սելֆիի ռեթվիթը` «մենք պայմանավորվել ենք Քիմի հետ, նա ավելի հաճախ է մեկնելու Հայաստան» գրությամբ։

Ryanair @Ryanair
 
 

You’re in luck @KimKardashian – we’ve just launched our first ever flights to Armenia <div id=

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.