Էրդողանը Բաքվում անդրադարձել է Արցախի հարցին

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանում գտնվող Էրդողանը ելույթի ժամանակ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մասնավորապես ասել է.
 
«Ադրբեջանի սեփական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների՝ հայկական օկուպացիայի տակ լինելը 1 միլիոն ադրբեջանցու ստիպել է որպես փախստական ապրել իրենց տներից, հայրենիքից հեռու: Ինչպես նշել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթիս ժամանակ, սա անընդունելի է»:
 
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.