Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` իր խոսքում Վիտալի Բալասանյանն ասել է, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հարցում շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության:
 
«Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր Արցախին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Նա այդ ծրագրից չի հրաժարվել: Այն տեսլականը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, չկա այդպիսի տեսլական: Այն, որ ասում է՝ նոր փաստաթղթեր է փոխանցել Արցախի իշխանություններին, դա, գուցե, հին փաստաթղթեր են, նոր փաստաթուղթ չի հանձնել: Տարիներ շարունակ բանակցություններում ինչի մասին պետք է խոսվեր, թե’ ՀՀ նախագահը, թե’ արտաքին գործերի նախարարը ներկայացրել են Արցախի իշխանություններին, կամ Երևանում քննարկել են, ինչի մասին պետք է խոսվի կայանալիք բանակցություններում»,- նշել է Վ. Բալասանյանը:
 
Նրա խոսքով` Արցախը միշտ լինելու է հայկական, նվազագույնը ներկա տարածքներով: «Երբևիցե Արցախը ՀՀ մարզ չի լինելու: Արցախն այսօր ունի 12 հազար քմ տարածք, 150 հազար բնակչություն, ունի Սահմանադրություն, պետական ինստիտուներ, և Արցախը երկրորդ հայկական պետությունն է»,- ավելացրել է Վ. Բալասանյանը:
 
Մամուլի ասուլիսին Վ. Բալասանյանը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված հարցերին:
 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.