Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ

Դավիթաշենի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 13-ին, ժամը 23.50-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթաշեն 4-րդ թաղամասից, «Մերսեդես» մեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել Երիտասարդության փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդի: Անհատ տաքսու վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:

Երիտասարդը մեքենայի սրահից ներկայացրել է թղթե փաթեթներ և պլաստիկ տարաներ՝ ընդհանուր 371 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնել է, թե հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն, իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Գայի պողոտայից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Մազդա Ատենզա» մեքենայով հանդերձ՝ բաժին են բերման ենթարկել Նոր Արեշի բնակիչ 25-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ մեքենայում առկա է մեկ փաթեթ թմրամիջոց, որը պատկանում է իրեն:
Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.