Դրսից ներնետվող կասկածելի առարկաներ են նետվել դեպի քրեակատարողական հիմնարկի տարածք

Հիմնարկ նետված առարկաներն անմիջապես հայտնաբերվել են

Հոկտեմբերի 13-ին՝ երեկոյան ժամը 19:50-ի սահմաններում և 14-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հիմնարկի արտաքին պահակակետի տարածքում նկատել են դրսից ներնետվող կասկածելի առարկաներ: Տարածքի զննությամբ հայտնաբերվել են թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ:

Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

 

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.