Բաժին : Քաղաքականություն
Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային (տեսանյութ)
Analitik.am-ը փոխանցում է. Ս․թ․ սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, գնացել է և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք:
Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում՝ ավելին, ըստ ծնողների, սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»:
Analitik.am-ը, տեղեկանալով, որ երեխայի ծնողները հայտնվել են ծանր վիճակում, չեն կարողանում հոգալ երեխայի բուժման ծախսերը, փաստացի մնացել են միայնակ ստեղծված իրավիճակում, խմբագրակազմով այցելել է Ա. Ղևոնդյանին և օգնություն ցուցաբերել Ա.Ղ.-ի ընտանիքին:
Կից ներկայացվում է տեսանյութ և բժշկական թղթերը: Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգտակար լինել Ա. Ղևոնդյանին, կարող են դիմել Analitik.am-ի խմբագրություն:
Մանրամասները՝ տեսանյութում