Նեյմարը սպասվածից ավելի շուտ կխաղա Չեմպիոնների լիգայում

Սպորտային արբիտրաժային դատարանը ՈՒԵՖԱ-ի  կողմից «ՊՍԺ»-ի  հարձակվող Նեյմարի որակազրկման ժամկետը 3 -ից կրճատել  է մինչև երկու խաղ: Այս մասին հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը:

Միջադեպը տեղի էր ունեցել Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8 եզրափակչի «ՊՍԺ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ժամանակ:

Ֆրանսիական ակումբի պարտությունից հետո Նեյմարը վիրավորել էր խաղը սպասարկող մրցավարներին սոցցանցերի միջոցով: 

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն  Նեյմարին մեղավոր էր ճանաչել և որակազրկել էր 3 խաղով:

Այս մասին փոխանցում է Armsport.am-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.