ԱԱ. Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) և Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) վերադարձել են Ղազախստանից, որտեղ անցկացվում է աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականն այս պահին ունի մեկական բրոնզե և արծաթե մեդալ։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը, իսկ արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը կողոսկրերի կոտրվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։

 

Սեպտեմբերի 17-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի 77 կգ քաշային Կարապետ Չալյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.