Կարևոր նվաճում՝ Կանադայում

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում «Մենակ չեմ» ֆիլմի՝ երկրորդ մրցանակային տեղը գրավելու կապակցությամբ:

«Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Շնորհավորում եմ:)»,-մասնավորապես՝ գրել է Փաշինյանը:

Իրադարձությունն իսկապես կարևոր է հատկապես հայկական հեղափոխության արտաքին կապիտալիզացիայի տեսանկյունից: Ֆիլմի հաջողությունը մի կողմից նպաստելու է աշխարհում հեղափոխությունն ավելի ճանաչելի դարձնելուն՝ տեղ հասցնելու այն, ինչ կատարվել է Հայաստանում, մյուս կողմից՝ այն յուրատեսակ գնահատանք կարելի է  համարել՝ ժողովրդավարական հեղափոխությանը նույն միջազգային շրջանակների կողմից՝ հաշվի առնելով երևույթի իրական ենթատեքստը:

Եթե ֆիլմը կարողանա գոնե որոշակի պոպուլյարություն ձեռք բերել, ապա կասկած չկա, որ դրա դրական պտուղներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Հարցը վերաբերում է ոչ միայն կամ ոչ այնքան արևմտյան էլիտաներում հեղափոխության նկատմամբ ունեցած ընկալմանը, որքան Արևմուտքի եկրների հասարակություններին:

Ֆիլմն, ըստ էության, Հայաստանի յուրատեսակ գովազդ է, որը կարող է  դրականորեն անդրադառնալ դրսում Հայաստանի մասին ունեցած պատկերացումների վրա, շահագրգռել օտարերկրացիներին՝ ավելի ակտիվորեն հետաքրքրվելու մեր երկրով, նորովի բացահայտելու փոքրիկ, բայց անկրկնելի Հայաստանը, ինչը լրացուցիչ ու բավական ուժեղ ստիմուլ կարող է դառնալ նաև հայաստանյան տնտեսության համար՝ մուլտիպլիկատիվ էֆեկտով:

Սպասելիքներն, անկասկած, բազմապատիկ կլինեն, իսկ գործնականոմ ստացվող արդյունքը՝ սպասվածից առավել, եթե Հայաստանին հաջողվի իսկապես կարճ ժամանակահատվածում լուրջ փոփոխությունների հասնել ներսում: Խոսքն առաջին հերթին ու գլխավորապես տնտեսությանն է վերաբերում: Փոփոխություններն ու դրական գործընթացները, թերևս, անշրջելի են, սակայն խնդիրն այն է, որ դրանք սպասվածից ու ցանկալիից դանդաղ են ընթանում: Իշխանությունները պետք է հայտնաբերեն այն արդյունավետ բանաձևը, որը թույլ կտա դրական տեղաշարժերն էականորեն ակտիվացնել, դրանք դարձնել կայծակնային, առանց որի  հեղափոխության կապիտալիզացիան կա՛մ կտապալվի, կա՛մ կիրականացվի ոչ բավարար արդյունավետությամբ՝ մնլով կիսատ-պռատ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.