Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի սեպտեմբերի 15-ին է նշում Խաչվերացի տոնը։

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյան եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

 Խաչվերացի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.