Չավարտվող սադրանք. ե՞րբ են իշխանությունները պատրաստվում կտրուկ գործողությունների դիմել

Բնապահպանների՝ վաղուց սադրանք դարձած անտրամաբանական գործողությունները նոր թափ են հավաքում:

Որպես Ջերմուկի բնակիչներ ներկայացող մի խումբ մարդիկ, բնապահպանների ուղեկցությամբ, Ջերմուկից ավտոերթով եկել-հասել են Երևան՝ այստեղ շարունակելու իրենց՝ շարքային շոուից ոչնչով չտարբերվող ու արդեն ձանձրալի դարձած գործողությունները:

Դատելով երթի մասնակիցների հայտարարություններից՝ «Լիդիանի» դեմ պայքար մղողները չեն պատրաստվում բացել Ամուլսար տանող ճանապարհները:

Ժողովրդավարական երկիր է, իհարկե, և ոչ ոք չի կարող ոչ մեկին արգելել խաղաղ ցույցեր անել, ինչ-որ բաներ պահանջել, կամ նույնիսկ ուլտիմատումներ ներկայացնել իշխանություններին այնպես, ինչպես դա անում են «բնապահպան» կոչեցյալներն այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևիցե օրինական հիմք ինքը չի կարող մատնանշել:

Դրանից հետո սկսեցին հնչել սպառնալիքներ, իսկ ոմանք էլ «սուր էին ճոճում» Փաշինյանի դեմ՝ սպառնալով նրան նոր հեղափոխությամբ, եթե հանքը վերջապես սկսի շահագործվել:

Իրավիճակն իսկապես մտահոգիչ է: Ակնհայտ է, որ այսպես այլևս չի կարող շարունակվել, և իրավիճակը հանգուցալուծելու համար իշխանությունները պետք է կոնկրետ ու, եթե հարկ է, կոշտ քայլեր ձեռնակեն՝ «Լիդիանի» օրինական գործունեությունը խոչընդոտողների դեմն առնելու համար: Պետք է հասկանալ, որ այն բոլոր շանտաժները, որոնք այս շրջանում շարունակաբար հնչում են մի խումբ մարդկանց կողմիք, որոնցից շատերն, ըստ էության, մասնավոր պատվեր են կատարում, պաշտպանում այլոց բիզնես շահերը, չեն կարող եղանակ ստեղծել, իսկ դրանց հեղինակներն էլ՝ ժողովուրդ համարվել, չեն կարող ներկայացնել ազդակիր համայնքներն ու Ջերմուկը, չեն կարող նույնականացվել հայ ժողովրդի հետ:

Հսկայական է  այն մարդկանց թիվն, ովքեր, ի տարբերություն իրենց հայ ժողովրդի հետ նույնականացնողների, ոչ միայն կողմ են հանդես գալիս հանքի շահագործմանն, այլև տարակուսում են, թե ինչո՞ւ են իշխանությունները որոշել մի խումբ արկածախնդիրների քմահաճույքները բավարարել, ինչո՞ւ են դրանցից վախենում, ինչո՞ւ ձեռնամուխ չեն լինում ժամանակի հրամայական դարձած կտրուկ գործողությունների:

Պետք է հասկանալ, որ բնապահպաններն ու նրանց սատարող մի խումբ մարդկանց ցույցերն ու պահանջները կարող են տևել հավերժ, բայց հավերժ չի կարող տևել այն իրավիճակը, որ առաջացել է «Լիդիանի» ու Ամուլսաի շուրջ: Ժամանակը հոսում է, իսկ  մարդիկ իշխանություններից հստակ քայլեր են ակնկալում՝ վերջ տալու այս տրագիկոմեդիային:

Առաջիկա տարիները, պայմանավորված մի շարք հանգամանքներով, Հայաստանի տնտեսության համար  ոչ բարենպաստ են լիլու՝ լի բազմթիվ մարտահրավերներով: Սա նշանակում է, որ կառավարության համար յուրաքանչյուր լումա, որ կմտնի բյուջե, ձեռք  է բերելու մի փութ ոսկու գին: Իշխանությունները պատրա՞ստ են մի խումբ սադրիչների պատճառով հրաժարվել տարեկան 60-70 մլն դոլար բյուջետային եկամտից, իմաստ ունի՞ արդյոք երկրի տնտեսական զարգացումը դնել լրջագույն հարցականի տակ, ինչ է՝ մի խումբ մարդիկ Ամուլսարը ցանկանում են տեսնել, իսկ ավելի կոնկրետ՝ վերածել իսկապես ամուլ սարի, որից ոչ օգուտ կա, ոչ էլ՝ խեր:

Իշխանությունների որոշելիքն է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.