Բոլթոնը գնաց. հնարավորության նոր պատուհան՝ Հայաստանի համար

Սպիտակ տան տիրակալը ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին փոխարինող է փնտրում:

Բոլթոնի հեռանալը, որը բավական անակնկալ կերպով տեղի ունեցավ, պետք է կարևոր իրադարձություն համարել ոչ միայն ներամերիկյան իմաստով, այլև՝  համաշխարհային:

Բոլթոնն, ով  իրավամբ համարվում էր «բազեների» ամենավառ ներկայացուցիչներից մեկն ամերիկյան ողջ իսթեբլիշմենթում, և ով հանդես էր գալիս կոշտ դիրքերից՝ կողմնակից լինելով ամերիկյան ծայրահեղ կոշտ արտաքին քաղաքականության, Թրամփի հետ անհաղթահարելի անհամաձայնությունների պատճառով այլևս զրկվել է սեփական աշխարհայացքը մի ողջ գերտերությանը պարտադրելու հնարավորությունից:

Ի՞նչ կարող է նշանակել այս պաշտոնակությունը մեզ՝ հայերիս համար:

Գրեթե միանշանակ կարելի է պնդել, որ նրա պաշտոնանկությունը հայաստանյան շահերի տեսանկյունից խիստ բարենպաստ իրադարձություն է: Միայն այն, որ նրա հեռացմամբ  մեծանում է հնարավորոթյունն այն բանի, որ Իրանի դեմ հնարավոր ագրեսիան կարող է չվերաճել ակտիվ մարտական գործողությունների՝ տալով Հայաստանին հնարավորություն՝ անվնաս կերպով շարունակելու վարել հավասարակշռված քաղաքականություն, արդեն իսկ հսկայական շանս է մեր երկրի համար: Միանշանակ է, որ Բոլթոնի փոխարեն Թրամփը կնշանակի մի այնպիսի անձնավորության, ով շատ ավելի մեղմ ձեռագիր ու քիչ արմատական հայացքներ կունենա մեզ համար կարևոր ինչ-ինչ հարցերում: Կասկած չկա նաև, որ Բոլթոնի հեռացմամբ ռուս-ամերիկյան առճակատումը կարող է թևակոխել ավելի մեղմ փուլ, ինչը կարող է փրկօղակ դանալ նույն Երևանի համար՝ բոլոր իմաստներով, երբ Հայաստանը ստիպված չի լինի կենացմահու ընտրություն կատարել Արևմուտքի ու Մոսկվայի միջև:

Ինչ վերաբերում է արցախյան հակամարտության վրա Բոլթոնի պաշտոնանկության ազդեցությանն, ապա այս խնդրում ևս ազդեցությունը միմիայն դրական է լինելու. դժվար թե Բոլթոնին փոխարինողի համար Իրանի փլուզմանը հասնելը կամ Անդրկովկասում Մոսկվային ռազմաքաղաքական մարտահրավեր նետելը լինի կյանքի նպատակ: Այն կյանքի նպատակ չէ Թրամփի համար, և ուրեմն՝ այդպիսին չի կարող լինել նրա ենթակայի համար նույնպես, իսկ դա նշանակում է, որ Ալիևն ուղղակի զրկվելու է որևիցե հնարավորությունից տարածաշրջանն արյունոտ բաղնիքի վեածելու. նրան դա անել թույլ չեն տա ո՛չ Մոկսվան, ո՛չ էլ Թեհրանն, իսկ Թուրքիայի համար նոր գլխացավանքներ բնավ հարկավոր չեն հատկապես երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները բավական ջերմացած են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.