«Վահե Հակոբյանի մեքենան հանքում սնունդա բաժանում էդ պահակներին». Գորայքի բնակիչն՝ Ամուլսարի խնդրի շուրջ

Ամուլսարի հարցը շարունակում է օրակարգ թելադրել:

Վարչապետ Փաշինյանի՝սեպտեմբերի 11-ին ԱԺ բարձր ամբիոնից հնչեցրած շեշտադրումները՝ Ամուլսարի հանքի շահագործման անխուսափելիության առնչությամբ, եկան հաստատելու, որ իշխանությունները վճռակամորեն են տրամադրված այս հարցում ու նպատակ ունեն խնդրին լուծում տալ բացառապես օրենքի շրջանակներում:

Մինչ այդ, սական, բնապահպանները շարունակում են իրենց բողոքի ակցիաները՝ դրանք ներկայացնելով որպես ազդակիր համայնքների, Ջերմուկի բնակիչների մեծամասնության պահանջը տեղ հասցնելու միջոց՝ պնդելով, թե Փաշինյանն իր որոշման հետ մնացել է միայնակ:

Norlur.am-ը զրուցել է ազդակիր մի շարք համայնքների բնակիչների հետ՝ պարզելու համար նրանց իրական վերաբերմունքը Ամուլսարի հանքի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ, պարզելու՝ արդյոք սատարո՞ւմ են Փաշինյանի որոշմանը, թե՞ ոչ:

Գնդեվազից Մինաս Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Լիդիանը» պետք է միանշանակորեն աշխատի, որովհետև ժողովուրդը մեղք է, ժողովուրդն այլևս ի վիճակի չէ:

«Վարկերի տակ «ճռռում են», չեն կարում իրանց վարկերը փակեն: Մի բանը, որ Կառավարությունը որոշելա, ուրեմն՝ դա պետքա լինի, Կառավարոթյունը պետքա «չկոտրվի»: Կառավարությունը որոշելա, որ պետքա աշխատի, ուրեմն՝ պետքա աշխատի»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին:

Նույն համայնքից Արսեն Ստեփանյանն էլ  մեր այն հարցին, թե արդյոք այս օրերին բողոքի ակցիաներ անցկանող բնապահպանների մտահոգությունները, թե հանքի շահագործումը կարող է էական վնաս հասցնել բնությանը, անձամբ կիսո՞ւմ է, թե՞ ոչ, պատասխանեց. «Ո՞ր բնապահպանների մասինա խոսքն, էն որ իրանց ծառերը կտրեցին տվեցին «Լիդիանին» ու հետո էկան ասեցին՝ «Լիդիանը» լավ չի աշխատո՞ւմ, է՞դ բնապահպանների մասինա խոսքը, թե՞ ՀԲՃ-ի, որ Հայաստանի թունավորող հանքերը թողել, էկել  են ու կանգնել Ամուլսարի վրա: Հայաստանում ոչ մի բնապահպան չկա, ես չեմ հավատում: Եթե աշխատելուց ռիսկեր կլինեն, թո՛ղ փակեն. ես դրա կողմնակիցն եմ»:

Գնդեվազցի Մխիթար Արշակյանին էլ հարցրեցինք՝ սատարո՞ւմ է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Արշակյանն ասաց, որ միանշանակորեն սատարում է՝ արձանագրելով, որ Փաշինյանը լրիվ ճշգրիտ է արտահայտվել, ճիշտ ներկայացրել ամեն ինչ:

«Եթե հիմքեր լինեին կասկածելու, վաչապետն էդ քայլին չէր գնա, էդպիսի բեռ չէր վերցնի իր ուսերին: Այնպիսի մարդիկ, ինչպիսիք պետական այրերն են այսօր, եթե մի տոկոս կասկածանք ունենային, նման քայլի չէին գնա, որ բացեն հանքը»,-մեզ հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ բնապահպանների կողմից բարձրացրած աղմուկը որակելով՝ պատվեր. ինչպե՞ս կարելի է  բացատրել այն, որ Ամուլսարի խնդրին նույն բնապահպանների կողմից ցուցաբերվում է տարբերակված մոտեցում մի դեպքում, երբ բնապահպանների պահանջը՝ նոր ուսումնասիրություն կատարելու, ի կատար է ածվել, որից հետո, սակայն, նույն այդ բնապահպանները հայտարարում են, թե չեն ընդունում ուսումնասիրության արդյուքները:

«Ինչո՞ւ այն ժամանակ վստահում էին, հիմա չեն վստահում: Մենք վստահում էինք, որ Փաշինյանը դառնա վարչապետ, հիմա նույն Փաշինյանին չե՞նք վստահում, այդ ինչպե՞ս եղավ: Ինչպե՞ս կարելի է մի դեպքում վստահել մարդուն, իսկ մեկ այլ պարագայում, երբ քո շահերից չի բխում, է՛լ չվստահել: Չէ՞ որ մարդը մնում է նույն մարդը»,-նկատեց մեր զրուցակիցը:

Խոսեցինք ջերմուկցի Արտակ Նիկողոսյանի հետ, ով ևս միանշանակորեն կողմ արտահայտվեց Ամուլսարի հանքի շահագործմանը, որ «ժողովուդն աշխատի ու ապրի»:

«Ես պարոն Փաշինյանին չեմ սատարում: Իմ պես մտածում է նաև պարոն Փաշինյանը: Ես երկու տարի աշխատել եմ, էնտեղ վատ բան չեմ տեսել: Ով ինչա մտածում, ինչա ասում՝ ես չգիտեմ, յուրաքանչյուրն իրա կաշվի վրա պետքա զգա: Ու եթե ինձ հազար ձև էլ ուղղորդեն, ես չեմ ուղղորդվի»,-ասաց Նիկողոսյանը:

Նույն քաղաքից Մարտին Համբարձումյանը նույնպես կողմ արտահայտվեց հանքի շահագործման գաղափարին՝ նշելով, որ որևիցե առողջական խնդիրներ հանքի շահագործումը չի կարող առաջացնել:

Խոսեցինք նաև գորայքցի Մհեր Մկրտչյանի ու Վասակ Հարությունյանի հետ:

Նրանցից առաջինը մեզ հետ զրույցում արձանագրեց, որ բնապահպաններն այդպես էլ չեն կարողանում ապացուցել, որ հանքի շահագոծումը կարող  է վնասաբեր լինել, ուստի՝ ինքը լիովին վստահում է  վարչապետ Փաշինյանին:

«Ամուլսարն օդուջրի պես Հայաստանին  պետքա: Վերջապես վարչապետը մի խելացի բան արավ: Հանքը պետքա աշխատա, ախպե՛րս: մեր Հայաստանի Հանրապետոթան հանքը մեր երկրին պետքա»,- այս մասին մեզ հետ խոսելիս ասաց Վասակ Հարությունյանը՝ միաժամանակ բնապահպանների պնդումները որակելով որպես «չափից դուրս դատարկ»՝ վստահություն հայտնելով, որ բնապահպաններին ինչ-որ մեկը վճարում է:

«Նեուժե՞լի էդքանը չեք տեսնում: Ամենամիամիտ մարդն էլ կջոկա, որ սրանց վճարում են: Լևոն Գալստյանից բռնած մինչև էն մնացած կանաչներից դուրս էկած բոլորն էլ վճարվում են: Կամ էդ հանքը, որ փակել են, էդ պահակները, սրանք ո՞նց կարան ձմեռվա կեսին սարի քյալլեն կանգնած հանք պաշտպանեն, եթե մենք մեր տանը ցրտից դողում ենք: Նրանց բնություն պետք չէ, նրանց փողնա պետք, փողը»,- ասաց Հարությունյանը:

Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ է կարծում, ո՞վ կամ ովքե՞ր են վճարում, մեր զուցակիցը պատասխանեց. «Հանքերի տերերն են, խոսակցություն կա, որ Սորոսի փողերից են օգտվում, բայց հիմնականում Վահե Հակոբյանի մեքենան հանքում սնունդա բաժանում էդ պահակներին:Ոնց Նժդեհնա ասել՝ դրանք մեր ազգի տականքներն են: Ժամանակնա՝ կարմիր բերետավորները մտնեն ու տղերքը դուբինկեքը չմոռանան: Դրանց պտի ճարդեսն, սատկացնեն սարում: Ես մեր երկրի մասին եմ մտածում: Նիկոլը՝ մեր հարգելի, սիրելի վարչապետը, ուզումա Հայաստանը սարքի Սինգապուրի նման մի հատ տիպիկ երկիր»:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.