Ամուլսարի հարցը՝ հայաստանյան ժողովրդավարության ինդիկատոր. Փաշինյանն անդրդվելի մնաց

Ազգային ժողովի բարձր ամբիոնից անդրադառնալով Ամուլսարի խնդրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չնայած Ամուլսարի հարցի շուրջ կան հուզական, բնապահպանական, տնտեսական մոտեցումներ, սակայն այդ ամենի հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։

«Ինձ համար ճշմարտությունը, Հայաստանի ազգային  ու պետական շահերն առաջնահերթ էին ու շարունակում են առաջնահերթ մնալ։ Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրն՝ արտադրամասը։ Իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով՝ սա միակ հիմնավոր ու  լեգիտիմ դիրքորոշումն է, որին ինքը հավատարիմ է:

Նիկոլ Փաշինյանի հայտարոթյունը պետք է հստակ ու փաստարկված ուղերձ համարել՝ ոչ միայն հայ օրենսդիրներին, այլև, անկասկած, ԱԺ-ի դիմաց ու դրա այգում բողոքի ակցիայի դուրս եկած բնապահպաններին:

Դատելով  որոշ իմքայլականների հայտարություններից՝ Ամուլսարի խնդրի շուրջ իշխանությունների շրջանում տարակարծությունը չի ցրվում: Ոչ բոլորն են, որ պաշտպանում են Փաշինյանի դիրքորշումն, ինչի հետևանքով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, չի բացառվում նույնիսկ քաղաքական ուժի պառակտում:

Փաշինյանը, սակայն, միանգամայն անդրդվելի է՝ սեփական դիրքորոշումը բխեցնելով մեկ հիմնական սկզբոնքից, որն, ըստ էության, թավշյա հեղափոխության հիմքում դրված կենտրոնական գաղափարն է. Հայաստանը պետք է լինի ու է օրենքի երկիր, ուր որոշումներ կայացնելիս դրան հեղինակներն առաջնորդվում են բացառապես օրենքով, բայց ոչ ասենք առանձին խմբերի շահերով կամ էմոցիաներով:

Ընդ որում՝ Փաշինյանը բավական հետաքրքիր զուգահեռներ է քաշում՝ Ամուլսարի հարցոմ իրավական որոշման կայացումը դնելով հայաստանյան ժողովրդավարության հիմքում, ինչն, իհարկե, դրվատելի է և չի կարող չուրախացնել:

Հայաստանում ժողովրդավարական պրոցեսներն անշրջելի են, իսկ իրավական պետության ստեղծումը չունի որևիցե այլընտրանք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.