«Լիդիանը»՝ սխալ թիրախ. ո՞ւմ հետևից պետք է գնա Կառավարությունը

Ինչպես հայտնի է, Ամուլսարի նախագծի քննադատները, որոնց թվում հիմնականում ու գրեթե բացառապես բնապահպանության դրոշի ներքո ինչ-ինչ շահեր սպասարկող կազմակերպություններ են, իրենց քննադատություններում հնչեցնում են մեկ հիմնական թեզ՝ պնդելով, թե առկա ՇՄԱԳ-ի արդյուքները, դրանում տեղ գտած տվյալներն իբր կասկածի տակ դնելու հիմքեր ունեն: Հատկապես հայտնի տեսակոնֆերանսից հետո հնչող նմանօրինակ գնահատակնները բավական շատացել են, և արհեստականորեն կրկին մեջտեղ է բերվել չորրոդ անգամ ՇՄԱԳ իրականացնելու գաղափարը, որն իսկական նոնսենս է:

Ընդ որում՝ նմանօրինակ կոչեր հնչում են մի դեպքում, երբ, ինչպես դիպուկ կերպով նկատել էր «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն  Հայկ Ալոյանը սեպտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում անցակացված  Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ  քննարկման ընթացքում, այն հետազոտություները, որ իրականացվել է «Լիդիանի» կողմից, ըստ էություն, նորություն են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում:

«Մեր ասածը այն է, որ ոչ թե մենք դեմ ենք, որ ուսումնասիրություններ արվեն, այլ հարցը առաջ է գալիս՝ արդյոք ՇՄԱԳ-ի ինֆորմացիան հավաստի՞ է, թե՞ չէ: Մենք պրինցիպիալ մոտեցում ունենք այս հարցին և ասում ենք, որ ՇՄԱԳ-ի ինֆորմացիան՝ իրականացված ելակետային տվյալներով, որի ժամանակահատվածը՝ տասը տարվա, այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հանքավայր չունի: Մենք ի տարբերություն մնացած գործող հանքերի ունենք զրոյական վիճակ, այսինքն ստեղծում ենք նոր պրոդուկտ նոր որակի»,- մասնավորապես՝ արձանագրել էր Ալոյանն ու հավելել՝ իր մոտեցումն այլ է՝ այն, որ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականում բոլոր տվյալները՝ ներառյալ ելակետային տվյալները, ճիշտ են, իրականացված են համապատասխան սարքերով, որոնք նոր սարքեր են և իրականացված են հավաստագրված լաբորատորիաներում, բոլոր տվյալները կան, որի հիման վրա իրականացված են ուսումնասիրություններ և իրականացված են ոչ պակաս ընկերությունների կողմից, քան «Էլարդը»»:

Ընկերության տնօրենը նաև ասել էր, որ «Լիդիանն» աշխատանքային կարգով պատրաստ է համագործակցել տարբեր մարմինների հետ:

«Բայց մենք աշխատանքային կարգով ենք ուզում անել, ոչ թե, որ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը այսօր դրված լինի հարցականի տակ»,-ասել էր Ալոյանը՝ վերջում հավելել՝ տվյալները և ունեցած ինֆորմացիան վերջնական է:

«Եթե ընկերությունը իրականացներ որևիցե փոփոխություն, ինձ թվում է՝ այս ժամանակահատվածում, այսքան ստուգումներ անցնելուց հետո արդեն կարելի է վստահել ընկերությանը, որ եթե ինչ-որ մի բան փոփոխություն լիներ, մենք կգայինք, կդիմեինք նախարարությանը և համապատասխան մարմիններին կասեինք՝   փոփոխություններ ենք արել, ուզում ենք ՇՄԱԳ-ում փոփոխություն անել կամ այս տվյալները նոր են, մենք պետք է ներառենք մեր նախագծում»,-հայտարարել էր «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը:

Ալոյանի խոսքերն ուշագրավ ու է՛լ ավելի տպավորիչ են հնչում հատկապես հայաստանյան հանքերում ներկայումս տիրող իրավիճակի ֆոնին: Մի պարագայում, երբ «Լիդիանը» Հայաստան է ներմուծել միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող աշխատելաոճ, մյուս հանքարդյունաբերողների բացարձակ մեծամասնությունը շարունակում է ոչ միայն  խիստ ձեռնտու պայմաններով ու գրեթե առանց պատասխանատվության կեղեքել Հայաստանի ընդերքն, այլև հսկայական վնաս հասցնել բնությանն՝ այն անպատիժ կերպով աղտոտելով, հետևանքների համար պատասխանատվություն չկրելով:

Եվ հետաքրքիր է, թե ինչո՞ւ այլ հանքարդյունաբերողների շուրջ նույնպես այնպիսի անախորժ իրավիճակ չկա, ինչպիսին կա «Լիդիանի» շուրջ՝ մի ընկերության, որի աշխատանքի չափանիշներն իսկապես չտեսնված են և համապատասխանում  են միջազգային  ամենաբարձր չափանիշներին: Մի՞թե ընտրողական մոտեցման հետևանք չէ սա:

Արհեստական խոչընդոտներ առաջացնելը չի կարող՝ հերոսություն դիտարկվել: Հարցն այն  է, թե նմանօրինակ վարքագիծ դրսևորելով ինչ արդյունքի կարելի կլինի հասնել՝ դրակա՞ն, թե՞ բացասական: Երբ անհարկի խստություն է դրսևորվում ոչ այն ընկերության նկատմամբ, որն արժանի է դրան, ապա այդ դեպքում առաջ են գալիս բնական հարցադրումներ, որոնց համոզիչ պատասխաններ չտալու դեպքում նույն կառավարությունը անխուսափելիորեն կանգնում է փաստի առաջ:

Այնինչ հարկավոր էր կարգի հրավիրել մյուս այն հանքարդյունաբերողներին, որոնց համար «Լիդիանը» վերածվել է անշրջանցելի սեպի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.