Հայ-ռուսական հարաբերությունների հոգեբանությունը. ի՞նչ չի ասում Շավարշ Քոչարյանը

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը բավական հետաքրքրական հայտարարություններով է հանդես եկել՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ:

Փոխնախարարը, մասնավորապես, հայտարարել է, թե Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրները ռուսական քաղաքական էլիտայի հոգեբանական ադապտացիայի տիրույթում են. Հայաստանում կառավարման համակարգ է փոխվել, երկրի ղեկավարը վարչապետն է, նաև հեղափոխություն է եղել: Դա պահանջում է ադապտացիա:

Քոչարյանի խոսքերից կարելի է հետևություն անել, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Ճիշտ է՝ դրանք խորքային չեն՝ գլխավորապես գտնվելով հոգեբանական տիրույթում, սակայն ամեն բան, ինչպես ասում են, այնքան էլ հարթ չէ:

Հարց է առաջանում, թե երկկողմ հարաբերություններում ինչը կարող է այն չլինել, այն չլինելու արդո՞ւնք էր նույն Շիշկինին ապաստան տրամադելը, ով, ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն արտահանձնվել է, թե՞ այն չլինելու մասին հստակ վկայություն կարելի է համարել Միհրան Պողոսյանին Հայաստանին չարտահանձնելու Ռուսաստանի ժեստը կամ Քոչարյանին պարբերաբար հղվող շնորհավորանքներն ու ջերմ ուղերձները: Քաղաքական հետնաբեմում ինչ-որ խորքային բանե՞ր են կատարվում, որոնց, մասնավորապես, հայ հանրությունը տեղյակ չէ: Եթե կատարվողը խորքային է, ապա, ինչո՞վ կարելի է բացատրել ասենք ռազմական-անվտանգային ոլորտում հայ-ռուսական փայլուն, դինամիկ հարաբերությունները:

Քոչարյանն ասում է, որ խնդիրներն, այնուամենայնիվ, հոգեբանական են: Հոգեբանություն, իհարկե, բոլոր տեսակի հարաբերություններում էլ կա, և բոլորովին տարօրինակ չի լինի, եթե նույն ԵԱՏՄ երկրների որոշ ղեկավարներ Փաշինյանի կողքին իրենց անվստահ զգան. Հայաստանը միակն է, ուր տեղի է ունեցել իրական ժողովրդավարական հեղափոխություն, ինչի արդյունքում ճաղավանդակների հետևում են հայտնվել ժամանակին ժողովրդի «արյունը ծծած» ու նույն ժողովրդի կողմից խիստ ատելի գործիչներ, որոնցից որոշների, օրինակ՝ Քոչարանի նկատմամբ Մոսկվայում անթաքույց համակրանք են տածում՝ պարբերաբար ակնարկելով ՀՀ իշխանւթյուներին ինչ-ինչ բաներ:

Այս ամենը բնական է, սակայն ակնհայտորեն ոչ բավարար, որպեսզի երկու ռազմավարական դաշնակիցների հարաբերությունները հայնվեն այնպիսի մի անդունդի եզրին, որի հատակը չերևա:

Քոչարյանի ասելիքն, ըստ էութան, հենց սա է:

Մյուս կողմից մեծ հարց է մնոմ այն, թե արդյոք ՌԴ ռազմավարական, գեոպոլիտիկ շահերից չի՞ բխում Հայաստանում տեղի ունեցածը, որի շնորհիվ էապես աճել է պետության սուբյեկայնույունը: Անհերքելի է, որ Ռուսաստանի համար նախորդՀայաստանը այլևս բեռի էր վերածվել, որն իր հետևից մի կերպ քարշ տալուց Մոսկվան հոգնել էր, զզվել: Աներկբա է, որ եթե Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունն արմատական հակասության մեջ մտներ ռուսական շահերի հետ, ապա Մոսկվան կաներ ամեն ինչ՝ այն ճիշտ ժամանակին տապալելու, վիժեցնելու համար, ինչից, փաստորեն, ձեռնպահ է մնացել այն դեպքում, երբ ոչ անհայտ Ստանիսլավ Տարասովի վկայությամբ՝ Մոսկվան դեռ երկար ամիսներ առաջ է տեղեկացված եղել Հայաստանում սպասվելիք իրադարձությունների մասին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.