Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից. Խաչատուր Սուքիասյան

Ինչպես հայտնի է, այսօր տեղի է ունենում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը։ Խաչատուր Սուքիասյանը, շնորհավորելով զույգերին, ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել ուր, մասնավորապես, նշել է.

«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:
Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը:

Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:

Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.