Կարևոր ակնարկ՝ Վաշինգտոնից. Ամերիկացիների ակնկալիքը մեկն է

«Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած  հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում»,-հայտարարել է  ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի  Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ միաժամանակ թվարկելով, թե անկախացումից ի վեր Հայաստանն ԱՄՆ-ից որ ուղղություններով ինչ օգնություն է ստացել:

Ջորջ Քենթը համոզմունք է հայտնել, որ 2018-ի գարնան խաղաղ իշխանափոխությունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել, և ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է՝ այս գործում Հայաստանին օգնելու ։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքերն է՛լ ավելի ուշագրավ իմաստ են ստանում երկու բանի շնորհիվ՝ Նիկոլ Փաշինյանի՝ այս ամիս ԱՄՆ կատարելիք այցի, ինչպես նաև Հայաստանում Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն երեկ նախ հանդիպել էր «Իմ քայլը» խմբակցության հետ ու քննարկել Ամուլսարի հարցը, հետո ընդունել Ջերմուկի բնակիչներին, իսկ այնուհետև տեղեկություն ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին: Կողմերը քննարկման առարկա էին դարձրել Ամուլսարի շուրջ ծավալված վերջին զարգացումները:

Ջորջ Քենթի կողմից հղված ազդակներն, իհարկե, հարկավոր է  ընկալել շատ ավելի լայն դիապազոնով, սակայն աներկբա է նաև, որ այդ լայն դիապազոնի մեջ իր ուրույն, գուցե անփոխարինելի տեղն է զբաղեցնում Ամուլսարի հարցը, որի շուրջ ունեցած իրենց մտահոգությունների մասին ամերիկացիները բազմիցս բարձրաձայնել են տարբեր եղականերով: Վերջինը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կողմից տարածված հայտարարությունն էր, որով, ըստ էության, հայկական կողմին հորդորում էին ձեռնպահ մնալ դրութունը բարդացնելուց:

Փաշինյանը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, ուր նրա նկատմամբ դրսևորվելիք վերաբերմոնքից են կախված լինելու շատ հարցերի պատասխաններ:

Կարելի՞ է, արդյոք, Քենթի հայտարարության մեջ տեսնել թաքնված ակնարկ՝ ՀՀ իշխանություներին առ այն, որ եթե նույն Ամուլսարի ծրագրի խնդրում, որն, ինչպես հայտնի է, Արևմուտքի կողմից Հայաստանում կատարված ամենախոշորամասշտաբ ներդրումային ծրագիրն է, ՀՀ իշխանությունները չտրվեն նույն բնապահպանների շանտաժներին, ապա ամերիկյան կողմը պատրաստ կլինի անել ամեն ինչ՝ մակարդակի վրա պահելու հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին շրջանում կարծես այնքան էլ դինամիկ կերպով չեն զարգանում՝ պայմանավորված հիմնականում նույն Ամուլսարի խնդրով:

Անկասկած, կարելի է ու պետք է, քանի որ դիվանագիտության մեջ հայտարարություններ անելիս ընտրողաբար են մոտենում նաև այն ժամանակհատվածին, որում այս կամ այն հայտարարությունն արվում է, իսկ հիմա մի ժամանակահատված է, երբ Հայաստանում աննախադեպ կերպով եռում են ամուլսարյան կրքերը, որոնք իշխանությունները կարող են հանդարտեցնել, եթե դրսևորեն բավարար կամք ու վճռակամություն: Ամերիկացիները հենց դա են ակնկալում Փաշինյանից

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.