Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ  ծառայողական քննություն է սկսվել` ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունն ստուգելու նպատակով»,- ասաց Հարությունյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.