Վարազդատ Կարապետյանի մարտահրավերը՝ Նիկոլ Փաշինյանին. Ամուլսարի «խմորը ջուր է քաշում»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը բաց նամակ է հղել օրերս անակնկալ կերպով պատգամավորական մանդատին կամովին հրաժեշտ տված Էդգար Առաքելյանին, ուր ոչ միայն իր զորակցությունն է հայտնել նախկին ատգամավոր ընկերոջը՝ նրան հռչակելով «հիմք ու հենարան, որի վրա կարելի է խարսխել ամբողջ պետական համակարգն», այլև դասել անփոխարինելիների շարքը:

«Իմ համար 131-ից դու առաջինն ես, 87-ից՝ նույնպես։ 
Վստահ եմ, որ այս որոշումը կայացնելիս թեթևություն ես զգացել, կարծես մի մեծ բեռ են ուսերիցդ վերցրել։ 

Բայց էդ բեռը հետո կա՛մ չի բաշխվի որևէ կերպ, կա՛մ հավասարապես չի բաշխվի։ Դու ցանկանում ես թողնել մի դեր, որի կրողը չկա։ Քո տեղը չի լրացվի, այն դատարկ կմնա»,-մասնավորապես՝գրել է Կարապետյանը՝ վերջում ընկերոջը կոչ անելով չգնալ:

Վարազդատ Կարապետյանի սրտաճմլիկ ուղերձ-խոստովանությունը բավական տարօրինակ տեսք ունի՝ լի երկակի մեկնաբանությունների ու նույնիսկ վախեցնող հետևությունների տեղիք տվող տողատակերով:

Մասնաորապես՝ հարց է առաջանում, թե ի՞նչն է ստիպել Կարապետյանին կասկածի տակ դնել սեփական թիմի արժեհամակարգն, ինչի մասին նա խոստովանում է Առաքելյանին ուղղված ուղերձում: Կարապետյանին ակնհայտորեն ոգևորել է Ամուլսարի հարցում Առաքելյանի ունեցած անթաքույց վերաբերմունքն, ինչն էլ, ըստ էության, պատճառ է դարձել, որ պատգամավորը,  խիստ հուզառատ ապրումների մեջ ընկնելով, Էդգար Առաքելյանին գրեթե սրբացնի՝ ողջ կուսակցության, խմբակցության վրա հաստ ստվեր նետելու գնով:

Ի՞նչ քիմիական ռեակցիաներ են տեղի ունեցել այս երկուսի միջև, որ բաց նամակի հեղինակն ի սեր Առաքելյանի փաստացի անարգանքի սյունին է գամում «Իմ քայլին»՝ դրա անդամներին հռչակելով հեղափոխական սկզբունքներին դավաճանածներ, կյանքի «կայֆերի» տակ մնացածներ (Կարապետյանը թեպետ ուղղակի որակումներ չի տալիս, սակայն հստակորեն ակնարկում է այդ մասին):

Այն, որ Ամուլսարի հարցը դառնալու էր «լակմուսի թղթի» պես մի բան, խոսվում էր վաղուց: Այն, որ այն այդպիսին արդեն իսկ դարձել է, հետզհետե անհերքելի իրողության է վերածվում՝ դառնալով բախման կետ վարչապետի ու նրա որոշ թիմակիցների համար: Արդյոք Կաապետյանը, նմանբովանդակ նամակ հղելով, չի՞ սպառնում Փաշինյանին՝ հետևելու Առաքելյանի օրինակին, լքելու: Եվ կամ է՛լ քանի՞սն են պատրաստվում բաց նամակներ հղել Էդգար Առաքելյանին՝ մի կոմղից՝ նրան սեր խոստովանելու, մյուս կողմից՝ Փաշինյանին «կծելու» համար…

Մամուլում վերջին օրերին ակտիվորեն խոսվում  է  այն մասին, որ բանը կարող է հասնել անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Գուցե նման գնահատականները չափազանցված են, բայց այն, որ Փաշինյանի համար հասունացել է պահը՝ սեփական թիմը տեղը տեղին վեթինգի ենթարկելու, անհերքելի իրողության պես մի բան է դառնում:  Պետք է հասկանալ՝ ում հետ արժե կամ չարժե ճանապարհ գնալ, ում՝ բանի տեր սարքել, ումից՝ ազատվել:

Առանց խորհրդարան ցրելու էլ կարելի է  այդ խնդիրը հանգիստ լուծել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.