Ժամանակի արժեքը. ինչպե՞ս այն կտնօրինվի

Մեկնաբանելով օգոստոսի 29-ին «ELARD» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսը՝ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, ուր արձանագրելով դրա ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքները՝ միաժամանակ համոզմուք է հայտնլ, որ դրանք «քննության և գնահատման կարիք ունեն»:

«Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի:

Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչև սեպտեմբերի 4-ը»,-մասնավորապես՝ գրել է Փաշինյանը:

Մեծ է հավանականությունը, որ Ամուլսաի հարցով Կառավարությունը նոր ՇՄԱԳ-ի կարիք կտեսնի, քանի որ տեսակապի ընթացքում «ELARD»-ի ներկայացուցիչներն, ըստ էության, որպես թերի են գնահատել առկա ՇՄԱԳ-ը՝ անհրաժեշտություն տեսնելով նորի:

Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացներն ուշագրավ են հատկապես ներքաղաքական առումով:

Գաղտնիք չէ, որ Ստամբուլյան կոնվենցիայի հետ մեկտեղ Ամուլսարի խնդիրը Փաշինյանի կառավարության համար ամենամեծ փորձությունն է դարձել, որը պառակտել էր ոչ միայն հասարակությունն ու մասնագիտական շրջանակներին, այլև՝ խժդժություններ առաջ բերել ներկուսակցական կյանքում:

Եթե Կառավարւթյունը նշանակի նոր ՇՄԱԳ, իսկ դա ամենահավանական սցենարն է, ապա իշխանություններին առնվազը միառժամանակ կհաջողվի շրջանցել բարդագույն այդ խնդիրը՝ հետաձգելով այն: Հաշվի առնելով նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունները Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ՝ պետք է եզրակացնել, որ Փաշինյանն առնվազն երկու բարդագույն խնդիրների հարցում կարողանում  է  ժամանակ շահել՝ խուսափելով բարդություններից, ինչն էլ, իր հերթին, կտա նրան հնարավորություն՝ գուցե վերագնահատելու սեփական թիմում ընդգրկվածներին, ներկուսակցական բարեփոխումներ անելու, ամրապնդելու իշխանությունը և այլն:

Սակայն հարկ է  արձանագրել, որ ժամանակ շահելը, դեռ խնդիրների լուծմանը հասնել չէ, քանի որ վաղ թե ուշ դրանք այսպես թե այնպես պետք է լուծվեն և լուծվեն այնպես, որ կողմնակի բացասական ազդեցություններ չունենան, իսկ դա բավական բարդ է լինելու:

 

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.