Տարօրինակ պատճառաբանություն. սպասե՞լ նոր անակնկալների

Իմքայլական Էդգար Առաքելյանն իր՝ պատգամավորական մանդատից հրաժարվելը մեկնաբանելիս կոչ է արել դրանում որևիցե դավադրություն չփնտրել՝ իր այդ քայլը պայմանավորելով իր այն գիտակցմամբ, որ ինքը չունի քաղաքականությամբ զբաղվել ցանկացող մարդուն անհրաժեշտ ինչ-ինչ որակներ:

Իհարկե, սխալ կլինի Առաքելյանի այսօրինակ բացատրությունը «հալած յուղի» տեղ ընդունելը, քանի որ այլբովանդակ բացատրություն սկզբունքորեն չէր էլ կարելի ակնկալել, և հաստատ իշխանական պատգամավորը չէր փորձելու գնալուց առաջ  բացել սեփական քաղաքական ուժի ներքին խոհանոցը, սակայն տեղի ունեցածն էական է մեկ այլ տեսակետից. Առաքելյանի անակնկալ հեռացումը ներիշխանական բուրգում նոր, արմատական փոփոխությունների սկզբի նշան կարո՞ղ է դառնալ՝ հաշվի առնելով նույն մամուլում տեղ գտած այն լուրերը, որ «Իմ քայլում» այլևս «արշալույսները խաղաղ չեն»:  

Կա տեսակետ, օրինակ, որ Առաքելյանի հրաժարականը պայմանավորված է Ամուլսարի հարցում նրա որդեգրած ու հրապարակայնացրած դիրքորոշման հետ: Եթե շրջանառվող պնդման մեջ առկա է ճշմարտության հատիկ, ապա հարց է առաջանում, թե բուն Ամուլսարի խնդի՞րն է հիմնական պատճառը տեղի ունեցածի, թե՞ կա շատ ավելի խորքային սկզբնապատճառ, կարելի՞ է, արդյոք, խնդիրը դիտարկել շատ ավելի լայն՝ համատեքստում:

Առաքելյանի վրա իրականում եղե՞լ են որոշակի ճնշումներ, թե՞ նա այդ քայլին է գնացել՝ չդիմանալով սեփական խղճի սուր խայթոցներին: Եվ կամ Առաքելյանը միա՞կն է իր այդ որոշման մեջ, թե՞ առաջիկայում ականատես կդառնանք այլ աղմկահարույց հրաժարականների ևս:

Հարցերն, իհակե, բազմաթիվ են, որոնց պատասխանները գտնելու համար դեռ ժամանակ պետք կգա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.