Տնտեսական հեղափոխություն՝ ԱԳՆ օգնությամբ. հանձնարարություն՝ դեսպաններին

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակներում հայ դիվանագետների հետ ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը որոշակի վիճակագրություն է  ներկայացրել՝ վկայող այն մասին, որ ՀՀ տնտեսության վիճակն, ի համեմատ որոշ երկրների, այնքան էլ բարվոք չէ:  

«Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին՝ 1 շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները․․․ Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է»,-մասնավորապես՝ հայտարարել է նախարարը:

Թվում է՝ նախարարի բարձրացրած թեման պետք է որ այնքան էլ առաջնային չհամարվեր հայ դիվանագետների համար, քանի որ Հայաստանի առաջ ծառացած արտաքին մարտահրավերները լիարժեքորեն բավարար են՝ յուրաքանչյուր հայ դիվանագետի աշխատանքային օրը գերհագեցած դարձենլու համար: Բայց իրականությունը մի փոքր տարբեր է հայկական դիվանագիության առաջ ծառացած խնդիրների վերաբերյալ ավանդական պատկերացումներից:

Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի տնտեսության կենսունակության ապահովման, աճի, ուստիև հզորացման հարցում էական դեր են խաղում արտաքին ներդրումները: Բացառություն չէ նաև Հայաստանը, որը միշտ էլ նմանօրինակ խնդիր ունեցել է՝ պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողություններով:

Հեղափոխությունից հետո թեև ակնկալվում էր, որ իրավիճակը կարճ ժամանակհատվածում էապես կփոխվի՝ պայմանավորված ներքին արմատական փոփոխություններով, սակայն, ցավոք, համարձակ ակնկալիքները չարդարացվեցին:

Նախարարարի՝ հայ դիվանագետներին ուղղված այսօրինակ ուղերձը՝ գուցե մի փոքր հոռետեսական, պատահական չէր:

ՀՀ կառավարությունը հայ դիվանագիտության առաջ խնդիր է դնում՝ էական ուշադրություն դարձնելու հատկապես տնտեսական դիվանագիտությանը՝ դրսում արդյունավետորեն ներկայացնելու նոր Հայաստանի այն առավելություններն  ու գայթակղիչ կողմերը, որոնք կշահագրգռեն պոտենցիալ ներդրողներին գալ ու հարստանալ Հայաստանում՝ հարստանցնլով նաև տեղացիներին: Դեսպանների առաքելությունը պետք է լինի նաև տնտեսական կապերի ստեղծումն ու խորացումն այն բոլոր երկրների հետ, որոնք օբյեկիվորեն շահագրգիռ են Հայաստանի զարգացմամբ ու առաջընթացով: Նրանք պետք է մեկ առ մեկ նեկայացնեն այն բոլոր փոփոխություններն ու դրանց արդյունքում ի հայ եկած հնարավորոթյունները, որոնք նախկինում նույն արտասահմանցի ներդրողներին հասու չեն եղել:

Դիվանագետների առաջնային թիրախում պետք է հայտնվեն առաջին հերթին սփյուռքահայ գործարարները, որոնց, ինչպես հայտնի է, Հայաստանում ներդրումներ անելու հարցում մշտապես կաշկանդել են նախահեղափոխական Հայաստանին բնորոշ տխրահռչակ բարքերը՝ «քցված» լինելու վտանգը, «փայ» տալու սպառնալիքը և այլն, որոնք, բարեբախտաբար, այլևս անցյալում են ու է՛լ երբեք չեն վերակենդանանա:

Շատ է խոսվում Հայաստանում ստեղծված նոր հնարավորությունների, հարկային նոր քաղաքականության, գործարար-պետություն հարաբերությունների որակական փոփոխությունների մասին: Դրանք, իհարկե, իրականություն են և ոչ ոք հակառակն ապացուցել չի կարող: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ ամենից ստացվելիք գործնական օգուտը կլինի անլիարժեք, չիրացված, եթե դրանց մասին տեղյակ լինեն միայն հայաստանցիները կամ ասենք մերձավոր սփյուռքի հայկական շրջանակները: Այս իմաստով հայ դիվանագիտական ողջ կորպուսի առաջ խնդիր կա ծառացած՝ նորովի ներկայացնելու Հայաստանն ու դրա հնարավորութունները դրսում, բառիս բուն իմաստով կապիտալիզացնելու համազգային պայքարի արդյունքում գեներացված թավշյա հեղափոխությունը:

Եթե հաջողեն իրենց այս կարևորագույն առաքելության մեջ, ապա որակապես այլ Հայաստան կունենանք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.