Իմքայլականները չեն ապստամբի

«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո  Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ վերաբերող Ամուլսարին, հերքել է հնարավոր պառակտման մասին  լուրերը: Նա Ամուլսարի խնդիրն անգամ համեմատել է «կորպորատիվի քեֆի» հետ՝ ակնարկելով, որ խնդրի մասշտաբայնությունն այնպիսին չէ, որ հնարավոր լինի խոսել լուրջ ճաքերի մասին:

Միաժամանակ իր հերթին բավական ուշագրավ է ստացվել «Իմ քայլի» սորոսական ճամբարը ներկայացնող պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարությունը՝ լրգարողներին՝ կրկին արված Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրի առթիվ: Հանքի շահագործմանը կտրականպես ընդդիմացող պատգամավորը բացառել է իր կողմից պատգամավորական մանդատի վայր դրման հնարավորությունը՝ միաժամանակ հերքելով  վարչապետին լքելու, դժվարին որոշման առաջ միայնակ թողնելու հնարավորությունը: Պատգամավորը միաժամանակ հայտարարել է, որ սպասում են պատասխանի, որից հետո միայն պարզ կդառնա՝ Ամուլսարի հարցով ինչ դիրքորոշում կունենան:

Սրան գրեթե զուգահեռ «Իմ քայլից» Հայկ Գևորգյանն է հայտաարել, որ հանդես է գալիս Ամուլսարի հանքի շահագործման օգտին առանց նոր փորձաքննության՝ համարելով առկա  փաստերը միանգամայն  բավարար հանքը շահագործելու համար:

Մինչ  նախքան սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում կկայացնի, թե արդյոք Ամուլսարի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ՞, հնչում են հայտարարություններ, որոնք, ըստ էության, բացահայտում են իշխանական քաղաքական ուժի ներսում խմորվող ուշագրավ պրոցեսների էությունը՝ պայմանավորված Ամուլսարի բազմաչարչար խնդրով:

Խնդրի վերաբերյալ մինչ այս հնչած  հայտարությունները, բայց հատկապես նրանք, որոնք անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան աղմկահարույց «լայվին», ուր Փաշինյանը հայտարարում էր Լիդիանին շանս տալու մասին, հուադրող չէին. ակնհայտ էր պառակտման վտանգ, ու նույնիսկ խոսք էր գնում խորհդարանում նոր՝ կանաչ երանգավորամբ ֆրակցիայի  ստեղծման մասին, համենայն դեպս՝ կային նման կոչեր:

Հիմա, սակայն, դատելով ամենից՝ իրավիճակը հարթվել է, ու եթե նույն Ալեն Սիմոնյանը մինչ այս կասկածի տակ էր դնում Ամուլսարի շահագործման նպատակահարմարությունն, իսկ Սոֆյա Հովսեփյանն էլ, առհասարակ, չէր ցանկանում լսել «Ամուլսար» բառն, ապա այժմ պատկերը տրամագծորեն հակառակն է:

Կարելի է եզրակացնել, որ Փաշինյանին հաջողվել է ներքին քննարկումների ու խողովակների միջոցով կանխել պառակտման հեռանկարը, որը կարող էր իսկական փորձություն դառնալ ոչ այնքան պառակտողների, որքան նույն Փաշինյանի համար: Կսկսվեին ներքաղաքական խժդժություններ, որոշ ժամանակ անց էլ նույն Փաշինյանը ստիպված կլիներ գնալ նոր խորհդարանական ընտրությունների՝ մի բան, որը կարող էր նոր փորձություն դառնալ Հայաստանի համար՝ գցելով երկիրը ցնցումների մեջ:

Բարեբախտաբար, իշխանություններին կարծես հաջողվել է խուսափել այդ անբարենպաստ սցենարից՝ Ամուլսարի հարցի վերջնական որոշման հարցում սպասելով Էրիկ Գրիգորյանի գլխավորած նախարարության վերջնական պատասխանին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.