Գագիկ Խաչատրյանն՝ օրենքի հետ միայնակ. չհասկացված լինելու վտանգը

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու քննիչի որոշման դեմ այսօր բողոք է ներկայացվել: Պարզվում է, որ Գագիկ Խաչատրյանի փաստաբաններն իրենց պաշտպանյալի նկատմամբ իրականացրած գորածողություները համարոմ են «ոչ իրավաչափ»:

Հիշեցնենք, որ ձերբակալված Գագիկ Խաչատրյանն ու նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կասկածվում են առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Հայաստանում հեղափոխությունից ի վեր ծայր առած ու մինչ օրս շարունակվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում այս ողջ ընթացքում բազմաթիվ մարդիկ են պատասխանատվության ենթարկվել իրավապահների կողմից: Այդ բազմաթիվ մարդկանց շարքերում կան նաև այնպիսիք, ինչպես նույն Գագիկ Խաչատրյանն, ովքեր անխուսափելիորեն իդենտիֆիկացվում են նախորդ՝ թալանի համակարգի հետ, և դա շատ առումներով օբյեկտիվ իրականության ճիշտ ընկալման արդյունք է:

Սովորաբար ընդունված է կարծել, որ աղմկահարոյց ձերբակալությունները, բացի իրավական խնդիր լուծելուց, խաղում են  նաև իշխանությունների հանրային վարկանիշն ամրապնդողի դեր: Սրանում, իհարկե, ճշմարտության հատիկ կա, սակայն միաժամանակ չի կարելի չխոստովանել, որ աղմկահարույց ձերբակալությունները կարող են և գուցե հաճախ ունենում են հակառակ էֆեկտ:

Խնդիրն այն է, որ մեկ ձեռքի մատների վրա կարելի է  հաշվել այն կարկառուն կոռուպցիոներներին կամ հանրային ընկալման մեջ անզուսպ թալանի հետ ասոցացվողներին, ովքեր «նստած» են՝ չնայած այն իրողությանը, որ աղմկահարույց ձերբակալությունների պակաս կարծես թե ի սկզբանե չի եղել: Այս իրողությունը նույն հանրության առնվազը մի զգալի հատվածի կողմից արժանանում է ոչ միանշանակ գնահատականների, իսկ նույն արտախորհրդարանական ընդդիմությունն էլ, օգտվելով իրավիճակից, կատաղի քննադատում է Նիկոլ Փաշինյանին իրենց հասցեին ժամանակին հնչեցրած քննադատության ու մեղադրանքների համար այն հարցադրմամբ, որ եթե իսկապես նախորդ համակարգի շատ ներկայացուցիչներ անզուսպ կոռուպցիոներներ են եղել, ապա ինչո՞ւ հիմա բանտերում չեն և այլն:

Եվ իսկապես, կողքից դիտողի համար Հայաստանում ընթացող խորքային զտման գործընթացը կարող է հատվածական թվալ, ոչ լրիվ, ինչն էլ կարող է բերել հաճախ իրականության հետ որևիցե կապ չունեցող երզահանգումների և գուցե արդեն իսկ բերել է: Սակայն իրավիճակին օբյեկտիվ գնահաական տալու համար հարկավոր է հաշվի առնել այն, որ խորքային զտումը, «ավգյան ախոռների» մաքրագործումը կարող է տեղի ունենալ երկու՝ միյանց հակառակ ճանապարհներով:

Առաջինն անկանոն կուլակաթափության ուղին է, որով ժամանակին գնացել էին տխրահռչակ բոլշևիկները՝ «տրոյկաներ» ստեղծելով, կամայական այլևայլ մեթոդներ կիրառելով և այլն:

Մյուս ուղին սրա հակառակն է, որը բնորոշ է ժողովրդավարական զարգացած հասարակություններին. պետության բոլոր գործողությունները պետք է լինեն իրավաչափ, չխախտեն անմեղության կանխավարկածն ու տեղավորվեն օրենքի գուցե նեղ, բայց անխախտելի սահմաններում: Ահա այս երկրորդ ճանպարհով էլ ՀՀ իշխանություններն այժմ փորձում են ընթանալ, ինչի արդյունքում, սակայն, զտման, արմատական մաքրագործման պրոցեսը, գուցե հակառակ հասարակական ակնկալիքների, մի փոքր դանդաղ է ընթանում, իրեն սպասեցնել տալիս:

Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ երկրում արդարության մթնոլորի հաստամանն ուղղված իշխանությունների քաղաքականությունն այլընրանք չունի,և այն այժմ էլ ողջ թափվ շարունակվում է՝ կրելով անշրջելի բնույթ: Իշխանությունների կամքը՝ կերտելու նոր Հայաստան, անդրդվելի է, իսկ  այն նախևառաջ ենթադրում է օրենքի առաջ հավասարություն բոլորի համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.