Լիդիանը՝ Ջերմուկում անցկացված հանրային քննարկումների մասին (տեսանյութ)

Արդեն երկար ժամանակ է տարբեր խմբերի կողմից շահարկվում է, թե իբր Լիդիանը Ջերմուկում ոչ մի հանրային քննարկում չի անցկացրել: Այս առիթով մեկընդմիշտ ցանկանում ենք փակել արհեստականորեն ստեղծված այս թեման և հիշեցնել: Որևէ համայնքի ազդակիր լինել-չլինելու հարցը օրենսդրության համաձայն որոշում է ոչ թե ընդերքօգտագործողը, այլ լիազորված պետական մարմինը՝ ՀՀ բնապահպանության (ներկայիս Շրջակա միջավայրի) նախարարությունը։ Ընկերությունը իր ՇՄԱԳ գործընթացներում առաջնորդվել է այս կամ այն համայնքն ազդակիր ճանաչել-չճանաչելու մասին լիազորված մարմնի դիրքորոշմամբ։ 

Միևնույն ժամանակ, անգամ այն դեպքերում, երբ Ջերմուկը լիազորված մարմնի կողմից ճանաչված չի եղել որպես ազդակիր համայնք, Ընկերությունը հանրային քննարկումներ է անցկացրել Ջերմուկում, հրավիրել է միջազգային մասնագետների և ներկայացրել Ծրագրի բնապահպանական կողմերը: Հանրային քննարկումների մասին հայտարարությունը եղել է հրապարակային, մասնակցելու առձեռն հրավեր է հանձնվել Ջերմուկի առնվազն 700 բնակչի: Քննարկումներին մասնակցել են բազմաթիվ ջերմուկցիներ, ավելին այսօր Ամուլսարի ծրագրի դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ մասնակցել են նաև Երևանում կայացած հանրային քննարկումներին: Ապացույցը՝ տեսանյութում:

Բացի այդ Ընկերության կողմից իրականացված վերջին ՇՄԱԳ-ի դեպքում Ջերմուկն արդեն լիազորված մարմնի կողմից ճանաչված էր որպես ազդակիր համայնք, սակայն ՀՀ օրենսդրությունը չի պահանջում հանրային լսումներ անցկացնել բոլոր ազդակիր համայնքներում, եթե դրանց թիվը մեկից ավելի է։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 19.11.2014թ․ թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն ազդակիր համայնքների թիվը մեկից ավելի լինելու դեպքում հանրային ծանուցման և քննարկումների կազմակերպումը` ձեռնարկողի հետ համատեղ, ապահովում է այն համայնքի ղեկավարը, որի վարչական սահմաններում նախատեսվում է գործունեությունը` ապահովելով բոլոր ազդակիր համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչն էլ արվել է Ընկերության կողմից։ 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.