ՔԿ-ի ուշագրավ տեղեկանքը. ապտակ՝ «բնապահպաններին»

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, Կոմիտեն պատրաստել, հրապարակել է ծավալուն տեղեկանք` քրեական գործի ողջ ընթացքի վերաբերյալ, որտեղ կետ առ կետ ներկայացվել է քրեական գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացը:

Տեղեկանքում տեղ է գտել բավական ուշագրավ ինֆորմացիա. հրապարակվել են Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագեների անուններն ու տվյալները:

Րիկարդո Խուրի (նախագծի համակարգող՝ 22տարվա աշխատանքային փորձով), Նիդալ Ռաբահ (առաջատար հիդրոերկրաբան, գիտությունների թեկնածու՝ 30 տարվա աշխատանքային փորձով), Դեյվիդ Հեյ (առաջատար երկրաբան, երկրաքիմիկոս, գիտությունն երի թեկնածու՝ 38 տարվա աշխատանքային փորձով), Ռոբերտ Սթենֆորդ   (թափոնների կառավարման փորձագետ, գիտությունների թեկնածու՝ 30 տարվա աշխատանքային փորձով), Ռամեզ Քայալ (ավագ երկրաբան, անկախ փորձագետ: Ունենալով ավելի քան 35 տարվա փորձ՝ պարոն Քայալը ճանաչված երկրաբան է ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում և Կասպից ծոցի երկրներում՝ երկրաբանական և հիդրոերկրաբանական գնահատականներ իրականացնող ապացուցված փորձով), Ալեքսանդր Կլուչիեր  (կենսաբազմազանության փորձագետ` 20 տարվա միջազգային փորձագետի փորձով: Նա հանքարդյունաբերության, էներգետիկայի, ենթակառուցվածքների և արդյունաբերական ոլորտներում ստացել և ղեկավարել է ավելի քան 1500 կենսաբազմազանության ուսումնասիրություն:Միջազգային փորձագետ, ով ունի ճանաչված փորձ Եվրոպայում, Մերձավոր և Միջին Արևելքում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Կարիբյան և Հնդկական օվկիանոսում։ Խորհրդատվություն է մատուցել էկոլոգիայի ոլորտում Եվրոպայում տարբեր կառավարություններին, խոշոր միջազգային արդյունաբերական ընկերություններին), Կարլա Խաթեր (գիտությունների թեկնածու, կենսաբազմազանության փորձագետ, հանքարդյունաբերության վերականգնողական փորձագետ` 20 տարվա աշխատանքային փորձով), Չարբել Աֆիֆ (գիտությունների դոկտոր, օդի որակի ավագ փորձագետ, ստացել է Ֆրանսիայի մթնոլորտային գիտությունների դոկտորի կոչում և ունի շուրջ 15 տարվա փորձ՝ օդի որակի հետազոտությունների անցկացման ոլորտում, այդ թվում՝ նախնական ուսումնասիրությունների, օդափոխության մոդելավորման ուսումնասիրությունների և տարբեր ծրագրերի, այդ թվում՝ օդի որակի վրա հանքարդյունահանման նախագծերի ազդեցության վերաբերյալ):

Պետք է խոսոտվանել, որ Ամուլսարի խնդրով զբաղված այս մարդկանց անուններն իսկապես  խոսուն են. նրանց մեջքի հետևում կա տասնամյակների աշխատանքային գերհարուստ փորձ, նրանցից մի քանիսն էլ, ըստ էության, համաշխարհային հռչակ վայելող գիտնականներ են:

Այսքանից հետո անհասկանալի է, թե Ամուլսարի դեմ բողոքի դուրս եկած «բնապահպան» կոչեցյալներն ու դրանց աջակիցներն ի՞նչ հիմքով են կասկածի տակ դնում  ELARD-ի հեղինակությունն ու պահանջում նոր ՇՄԱԳ: Թե՞ ոչ մի նոր ՇՄԱԳ էլ չեն պահանջում, այլ ուղղակի դեմ են հանդես գալիս հանքի շահագործման բոլոր տարբերակներին, եթե նույնիսկ պարզվի, որ այն, առհասարակ, իրենից վտանգ չի ներկայացնում՝ ո՛չ կառավարելի, ո՛չ էլ անկառավարելի՝ թիրախավորելով կոնկրետ «Լիդիանին»:

Ակնհայտ է, չէ՞, որ բնապահպանների «փորացավն» այս իրավիճակում բոլորվին այլ է,  միանգամայն սուբյեկտիվ բնույթ ունեցող: Նրանք դեմ են ցանկացած փորձաքննողի ու փորձաքննության, եթե այն հերքում է իրենց կողմից վանկարլվող դատարկ թեզերի ու լոզունգների իսկությունը:

Եթե իշխանությունները բնապահպաններին լսեն, ապա Հայաստանում գործող բոլոր հանքերը պետք է փակվեն, թե՞ խնդիրը միայն «Լիդիանն»  է, իսկ մնացյալներն ինչ ուզեն կարող են անել՝ վայելելով նրանց լուռ լոյալությունը…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.