Նիկոլ Փաշինյանը բանաձևեց Ամուլսարի հարցի արժեքը

Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկ կատարած այցի ընթացքում, համայնքի բնակիչներից մեկի տանը զրույցի ժամանակ մի չափազանց կարևոր միտք է հնչեցրել, որն, ըստ էության, բացահայտում է նրա՝ Ամուլսարը շահագործման հանձնելու պատրաստակամության ամենագլխավոր պատաճռներից մեկը:

«Միջազգային հանրության համար ներկա նախկին, իշխանություն չկա, կա Հայաստանի Հանրապետություն, ՀՀ սահմանադրություն և օրենք»,-բնակչի հետ մտերմիկ զրույցում, մասնավորապես, պարզաբանել է վարչապետը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ «եթե նույնիսկ բացումից հետո պարզվի, որ այն խոտի վրա, որն ուտում է մեր պահած ոչխարը, ավելի շատ փոշի կա, քան միջազգային չափանիշներն են՝ չենք շահագործում, բայց եթե շտկելի է…»:

Ամուլսարի հարցը դարձել է  իսկական փորձաքար իշխանությունների համար: Ընդ որում՝ Ամուլսարի շահագործվելու-չշահագործվելու հարցն այսօր ոչ միայն ներքաղաքական այլև, ինչպես, ըստ էության, խոստովանել է վարչապետը, ձեռք է բերել շատ ավելի խորքային նշանակություն:

Խնդիրն այլևս գոյութենական մասշտաբներ է ստացել, որը շոշափում է նաև ողջ հեղափոխությունն ու դրա հեղինակությունը:

Այո՛, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո  բազմաթիվ երևույթներ վերագնահատվեցին, վերաարժևորվեցին, սակայն կան հարցեր, որոնց անարդարացի վերագնահատումը կարող է խիստ վատթար հետևանքներ ունենալ ոչ միայն իշխանությունների քաղաքական շահի տեսանկյունից, այլև Հայաստանի՝ որպես պետության:

Ի՞նչ երկիր է Հայաստանը հեղափոխությունից հետո, արդյոք կարո՞ղ է հետհեղափոխական Հայաստանը վստահելի գործընկեր համարվել աշխարհի համար՝ չխզելով հին ու նոր Հայաստանների միջև կապն այնտեղ, որտեղ այդ խզումը կարող է իսկապես ճակատագրական հետևանքներ ունենալ պետության համար՝ անլրջացնելով հայոց պետականությունն ու այդպիսով հարվածի տակ դնելով առաջին հերթին հեղափոխությունը:

Նիկոլ Փաշինյանը տալիս է այս հարցի պատասխանն ու այդպիսով դուրս բերում հեղափոխությունը հարվածի տակից՝ հստակ ուղերձ հղելով աշխարհին, որ հեղափոխությունը ոչ թե սասանել, այլ միայն ամրապնդել է հայկական պետության հիմքերն, ինչն առաջին հերթին ենթադրում է միջազգային գործընկերների առաջ ունեցած պատասխանատվության բարձրագույն աստիճան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.