«Վստահում եմ Փաշինյանին, որ ինքը հայտարարեց, որ ոչ մի վտանգ չի սպառնում». Գորայքի բնակիչն՝ Ամուլսարի խնդրով

Այս օրերին ԶԼՄ-ներով ողջ թափով տարվող հակաամուլսարանական քարոզչությունը մի տեսակ խլացրել է  համայնքների բնակիչների ձայնը: Կան ողջ ազգի անունից խոսացող ինչ-որ ակտիվիստական խմբեր, որոնք իրենց՝ միանգամայն  պատվիրված բնույթ կրող գործունեությանը գոնե ինչ-որ կերպ հիմնավոր տեսք տալու նպատակով շարունակաբար փորձում են հանդես գալ նույն ջերմուկցիների և այլ ազդակիր համայնքների բնակիչների անունից՝ պնդլով, թե իբր առաջանալիք ռիսկերն այնքան մեծ են ու անկառավարելի, որ հանքի շահագործման պարագայում Հայաստանը շատ արագորեն մաշվելու է, վերանալու:

Բայց մինչ պրոֆեսիոնալ մանիպուլյատորներն ամեն ինչ անում են Նիկոլ Փաշինյանին ընդդիմանալու, «գույները խտացնելու» ու վայնասուն բաձրացնելու, անտեսված է մնում այն մարդկանց կարծիքն, ովքեր, պայմանավորված բնակության աշխարհագրությամբ, սեփական մաշկի վրա են զգում հանքի չշահագործման, ավելի քան մեկ տարի ձգձգվող այս ողջ թյուրիմածության բացասական ազդեցությունը:

Ամուլսարի  հարցն իրականում ոչ պակաս կարևոր է դիտարկել սոցիալական, քան բացառապես բնապահպանական տեսանկյունից:

Խնդրի վերաբերյալ Norlur.am-ը զրուցել է Գորայք ազդակիր համայնքի մի շարք բնակիչների հետ, ովքեր, մեզ հետ զրույցում անկեղծանալով, սկսեցին բողոքել, որ իրենց իրական խնդիրներն այսօր անտեսված են մնում:

Մասնավորապես՝ Մարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում աաց, որ եթե կառավարությունը գտնում է, որ հանքը պետք է շահագործվի, ապա միանշանակորեն այն պետք է շահագործվի:

«Էսօր շատ մարդիկ կան, որ ազդակիր համայնքներից «Լիդիանում» աշխատել են, ու հիմա իրենք դուրս են եկել արտերկիր, աշխատում են»-ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ արձանագրելով, որ «Լիդիանն» իր աշխատանքները կատարում է շատ նորմալ, բոլոր բարձր չափանիշներին համապատասխան, և այն միակ կազմակերպությունն է, որից իրենք բոլորը գոհ են: Տիկին Հովհաննիսյանի խոսքերով՝ «Լիդիանը» ազդակիր համայնքներին, եթե աշխատել է,  ակտիվորեն աջակցել է:

«Մինչդեռ այսօր ընտանիքները թողած՝ ամեն մեկը գնում է մի տեղ: Իմ ամուսինս «Լիդիանում» աշխատելա, էսօր ինքը չգիտեմ՝ որտեղա, 2-3 ամիսը մեկ հազիվ գումարա ուղարկում Հայաստան»,-մեզ հետ զրույցում ասաց Գորայքի բնակչունհին:

Նույն համայնքի մեկ այլ բնակչուհի Կարինե Մովսիսյանի կարծիքով էլ՝ եթե Ամուլսարի շահագործումն անվտանգ է, ռիսկերն էլ՝ կառավարելի, ապա այն անպայմանորեն պետք է շահագործվի:

«Վստահում եմ Փաշինյանին, որ ինքը հայտարարեց, որ ոչ մի վտանգ չի սպառնում»,- ասաց Գորայքի բնակչուհին՝ հավելելով, որ «Լիդիանի» բնականոն աշխատանքը հատկապես ազդակիր համայնքների բնակիչների համար այսօր վերածվել է կենսական խնդրի, քանի որ շատերը մշտական, նորմալ վարձատրվող աշխատանք գտել են հենց այդ ընկերության շնորհիվ:

Գորայքի բնակիչներին այս իրավիճակում, թերևս, չափազանց դժվար է հակաճառել: Ցավոք, մտահոգությունները, որոնք առկա էին նախկինում, երբ դեռ պարզ չէին փորձաքննության արդյունքները, ցավոք, այսօր էլ պահպանվում են, ինչը պայմնավորված է բնապահպան ակտիվիստների՝ իշխանությունների նկատմամբ սովորական շանտաժի միջոցներ բանեցնելու  պատրաստակամությամբ ու ձգտումով:  Ավելին՝ հարցը վերաճել է քաղաքական խնդրի, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է  վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին, այսօր մատնացուց է անում Ամուլսարն ու դիտավորութամբ տրվելով դատարկ պրոպագանդիստական հնարքներին՝ ջուր լցնում մանիպուլյատորների ջրաղացին:

Ստեղծվել է մտավախություն, որ նույնիսկ  այսքանից հետո էլ իշխանությունները կարող են և ի վիճակի չլինել կայացրած որոշումը կյանքի կոչել՝ չնայած այն բանին, որ, փաստորեն, երրորդ փորձաքննության արդյունքներն էլ են մաքուր դուրս եկել:

Ահա այստեղ է, որ առաջին պլան է մղվում ոստիկանության գործոնը. այն պետք է  շատ ավելի ակտիվ ինքն իրեն դրսևորի հնարավոր ցույցերն ու բողոքի ակցիաներն օրենքի սահմաններում տեղավորելու, դրանք ափերից դուրս չբերելու  հարցում: Հայաստանը չի կարող լինել մի երկիր, ուր փողոց փակելով՝ կամայական մեկը կամ ինչ-որ մարդկանց խմբեր կարող լինեն սեփական կամքը պարտադրել ՀՀ լեգիտիմ իշխանություններին:

Իշխանությունները խնդիր ունեն լուծելու, և դա առաջին հերթին տնտեսական հեղափոխության կյանքի կոչումն է, որն իրականցնելը լինելու գրեթե անհնարին կամ շատ դժվար, եթե  բավարար կամք ու վճռակամություն չդրսևորվի Ամուլսարի հարցում:  

Ամուլսարի հարցը Հայաստանի համար ոչ այնքան բնապահպանական, որքան սոցիալական նշանակության խնդիր է, և բոլոր նրանք, ովքեր փորձում են արհեստական ճանապարհներով ծրագիրը վիժեցնել, հարվածում են առաջին հերթին  Հայաստանի շարքային քաղաքացուն, համայնքներին ու համայնքաբնակներին՝  զրկելով նրանց զարգացման իրական հեռանկարից: Սա պետք է գիտակցի յուրաքանչյուրը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.