«Մի քանիսին ճանաչում եմ և վստահ եմ, որ պատվիրված ուժեր կան էդ ամեն ինչի հետևում». ազդակիր համայնքի բնակիչ

Օրերս Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ուշագրավ հայտարարություններից հետո կրկին թեժացել են բնապահպանական բովանդակության վեճերն ու վիճաբանությունները:

Բնապահպան ակտիվիստներն ամեն ինչ անում են՝ իրենց կողմից առաջ քաշված կեղծ օրագարկը ողջ հանրապետությանը պարտադրելու, սեփական տեսակետը «հալած յուղի տեղ» հասարակությանը մատուցելու համար: Ու չնայած նիկոլ Փաշինյանի սպառիչ պատասխաններին ու փաստարկված հակադարձումներին, որ նա հնչեցրել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերով, ակնհայտ պատվեր իրականացնողները չեն դադարում բնապահպանական թեման դարձնել շահարկումների առարկա:

Խնդրի վերաբերյալ Norlur.am-ը, պարզելու հատկապես համայնքների բնակիչների իրական վերաբերնումնքն այս հարցի վերաբերյալ, քանզի այս ողջ աղմուկ-աղաղակի մեջ շարունակաբար շահարկվում են հենց համայնքաբնակների անունները (իբր  բոլորն անխտիր դեմ են Ամուլսարի շահագործմանը՝ մտահոգված լինելով բնապահպանական խնդիրներով), կրկին խոսել է ազդակիր համայնքների մի շարք ներկայացուցիչների հետ, փորձել պարզել՝ իսկապե՞ս բնապահպանների կողմից  հնչող նախազգուշացումներն իրական են,  թե՞ գործ ունենք սովորական մանիպուլյացիայի հետ:

Մեր զրուցակիցները մեզ հետ զրույցում համակարծիք էին մեկ մտքի շուրջ. այսքան ուսումնասիրություններից հետո, եթե իսկապես բնապահպանական իմաստով հանքի շահագործումը խնդրահարույց լիներ, ապա վաղուց ապացուցված կլիներ այդ փաստը:

Մասնավորապես՝ մեր զրուցակիցներից Արթուր Սեդրակյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր. «Չեմ կարծում, որ այսքան պրոցեսներից հետո կլինի մի բան, որը դեռևս մութ է մնացել»:

Իսկ ահա Քրիստինե Հարությունյանն էլ առավելապես հակված է վստահել փորձագիտական գնահատականներին, քան մանիպուլյատորների կամ թեմայի հետ կապ չունեցող մարդկանց կարծիքներին՝ միանշանակորեն կիսելով Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ Ամուլսարի շուրջ բարձրացած այս ողջ աղմուկ-աղաղակն իրականում արհեստածին է, և որ որևիցե սարսափելի բան չի կատարվի, եթե հանքը շահագործվի:

«Որովհետև ակտիվիստների մեջ կան մարդիկ, որ հաստատ էդքան նվիրված չեն Ջերմուկին կամ անվճար տարուց ավել չեն գնա հենց նենց տեղեր քնեն: Մի քանիսին ճանաչում եմ և վստահ եմ, որ պատվիրված ուժեր կան էդ ամեն ինչի հետևում: Ինչ վերաբերում է  վնաս լինելուն կամ չլինելուն, ապա ըստ իս՝ ամեն դեպքում հանք է, ոնց էլ չլինի վնաս կլինի, բայց կոնկրետ չեմ կարող ասել՝ էդ վնասն էնքան շատ կլինի, որ բնությունը կվերանա: Եթե մասնագետներն ասել են՝ նորագույն տեխնոլոգիաներով ռիսկերը վերահսկելի են, վստահում եմ էդ կարծիքին»,-երկակի մեկնաբանությունների տեղիք չտվող վստահությամբ հայտարարեց տիկին Հարությունյանը մեզ հետ զրույցում:

Համայնքաբնակներից մի քանիսն էլ, որոնք ցանկացան անոնիմ մնալ,  այն տեսակետին էին, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ճչացող անարդարություն է  հենց  իրենց նկատմամբ: Այն դեպքում, երբ Հայաստանում գործում են բազմաթիվ հանքեր՝ բնապահպանական նորմերի խախտմամբ ու բնությանը վնաս հասցնելով, որոշ ուժեր հենց «Լիդիանի» վրա են կենտրոնացել՝ նպատակամիտված թիրախավորելով հենց այս ընկերությանը: Բնապահպանությունը դարձել է  առիթ՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելու մի ընկերության առաջ, որի գործունեությունը չափազանց կարևոր է հատկապես ազդակիր համայնքների զարգացման համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.