Փաշինյանը վճռակամորեն է տրամադրված. ի՞նչը կփրկի Հայաստանի հեղինակությունը

Չնայած վարչապետ Փաշինյանի՝  ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած խոսքը բավական բուռն արձագանքներ է ստացել հատկապես որոշակի հասարակական-քաղաքական շերտ ներկայացնող անձանց կողմից, և նույնիսկ սկսել են շրջանառվել խոսակցություններ, որ Ամուլսարի խնդրով վարչապետի հստակ որոշումը կարող է հանգեցնել անգամ լրջագույն քաղաքական հետևանքների՝ դառնալով պառակտման հիմք՝ կանաչ երանգավորմամբ, սակայն աներկբա է այն, որ իշխանությունների առաջ ծառացած խնդիրները, որոնց այսպես թե այնպես պետք է լուծում տրվի Ամուլսարի բարեհաջող շահագործումից հետո, ոչ միայն հանքի շահագործմամբ պայմանավորված հնարավոր հետևանքների կանխարգելումն է լինելու հասարաական-քաղաքական դաշտում, այլև՝ Հայաստանի միջազգային վնասված իմիջի արդյունավետ վերականգնումը:

Որքան էլ կարող է պարադոքսալ հնչել, Փաշինյանի՝ «Լիդիանի» առաջ «կանաչ լույս վառելու» փաստը կարող է երկակի մենկաբանության տեղիք տալ միջազգային բիզնես շրջանակները ներկայացնողների, պոտենցիալ ներդրողների շրջանում:

Այո՛, Փաշինյանն իր վճռակամությամբ՝ հենվելու բացառապես փաստերի վրա, մի կողմից՝ ցույց է տալիս իշխանությունների կամքը՝ չտրվելու մանիպուլյացիաներին, սակայն մյուս կողմից՝ կարող է հարցադրում առաջանալ, թե  այդ պարագայում բարձացած աղմուկի իմաստը ո՞րն էր: Արդյոք «Լիդիանի»՝ իրենք իրենց բնապահպան նեկայացնողների մանիպուլյատիվ գործողություններին զոհ դառնալը չի՞ կարող վնասել Հայաստանի հեղինակությանն՝ անկախ նույնիսկ այն բանից, թե ինչ վերջնական հանգուցալուծում կստանա Ամուլսարի խնդիրը: Անշո՛ւշտ, կարող է և արդեն իսկ իր սև գործն արել է:

Թերևս, միայն մեկ ճանապարհ կա Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու.  Ամուլսարի հանքը պետք է արագորեն շահագործվի, և որևիցե արհեստական աղմուկ-աղաղակ, ակցիաներ կամ չգիտես ինչ տրյուկներ պետք է չազդեն հանքի շահագործման ժամկետների վրա: Եթե ամեն բան իսկապես նորմալ է, ինչպես պնդում է վարչապետն, իսկ նրան չհավատալու հիմքեր չկան, ապա օր առաջ «Լիդիանին» պետք է ազատել ավելորդ խոչընդոտներից՝ ծավալելու գործունեություն Հայաստանում, քաղելու իր բազմամիլիոնանոց ներդրման պտուղները՝ դրանք մատուցելով նաև Հայաստանին: Իսկ եթե շարունակվող մանիպուլյացիաները, որոնք, կասկած չկա, տեսանելի ապագայում ևս շարունակական են լինելու, պետք է խոչընդոտեն կազմակեպության պրակտիկ գործունեությանն, ապա բոլոր ջանքերը զուր են լինելու, ու ոչ միայն տուժելու է տնտեսությունը՝ զրկվելով տարեկան 50 մլն դոլարի կարգի եկամտից (Հայաստանի պես երկրի համար դա ահռելի գումար է), իսկ համայնքներն էլ՝ զարգացան հեռանկարից, այլև է՛լ ավելի մեծ վնաս է հասցվելու Հայաստանի՝ առանց այն էլ խեղված հեղինակությանը՝ խորացնելով խնդիրները, որոնց պատճառով է  նաև, որ հետհեղափոխական Հայաստանն այդպես էլ չի կարողանում պարծենալ արտաքին ներդրումների ծավալով:

Մոտեցել ենք մի վճռորոշ ջրբաժանի, երբ իշխանությունների վճռակամությունն առավել քան երբևէ ձեռք է բերել  ահռելի արժեք ու նշանակություն ոչ միայն տնտեսական, այլև նույնիսկ քաղաքական իմաստով:

Փաշինյանի վերջին ուշագրավ ֆեյսբուքյան գրառումից  կարելի է ենթադրել, որ իշխանությունները լի են վճռակամությամբ՝ սանձելու մանիպուլյատորներին: Գովելի է…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.