Ի՞նչ կլինի, եթե Ամուլսարի հարցը կրկին ձգձգվի

«Ես չգիտեմ՝ երբ հայտնի կլինի կառավարության կարծիքը, բայց այժմ լայն քննարկում է ընթանում, ի վերջո, ակտիվիստներն էլ են ասում, որ լավ չի ուսումնասիրվել, հիմա կառավարությունը պետք է հասկանա՝ ինչ զեկույց է ներկայացվել»,-մեկնաբանելով Ամուլսարի շուրջ այս օրերին ծավալվող իրադրձությունները՝ հայտարարել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։

Իր հերթին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հակադարձել է օր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի լավատեսական գնահատականին՝ մի կողմից՝ կասկածի տակ դնելով «ELARD»-ի հեղինակությունը, մյուս կողմից՝ հարց բաձրացրել, թե արդյոք գնահատակններ հնչեցնողները նյութին տեղյա՞կ են, կարդացե՞լ են այն, թե՞ ոչ:

Չնայած թվում էր՝ Քնչչական կոմիտեի կողմից ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը վերջակետ կդնի շահարկումներին, և վերջապես Ամուլսարը կշահագործվի գոնե տեսանելի ապագայում, սակայն հարկ է արձանագրել, որ իրականում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

«Ջերմուկցիներ» ներայացող ցուցարարներն արդեն իսկ հասկացնել են տալիս, որ «զադնի» դնող չեն, ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ իշխանության ներսում ակնհայտորեն ոչ միատարր կարծիք է ձևավորվում, երբ մի թևը հավատում է  «ELARD»-ին, մյուսը՝ մերժում՝ «մատ թափ տալով» նրանց վրա, ովքեր, հիմնվելով փաստերի վրա, գործը ձգձգելու հիմքեր չեն տեսնում:

Իրավիճակը բարդ է հատկապես Փաշինյանի համար, ում համար հարցն, ըստ էության, ձեռք է բերել քաղաքական մեծ արժեք՝ հաշվի առնելով մի կողմից՝ սեփական թիմում նկատվող անհամաձայնությունը, որ կարող է վերաճել «միսկրծոցիի», մյուս կողմից՝ բնապահպանական հողի վրա որոշ ուժերի փորձերը՝ բողոքի ակցիաներով աշունը թեժացնելու պատրաստակամությունը. ակտիվիստները, տեսնլով, որ չեն կարողանում հասնել իրենց ուզածին, կարող են արհեստական լարումներ ստեղծել երկրում՝ իրենց պահանջները տրանսֆորմացնելով քաղաքականի՝ մի բան, որը Փաշինյանին բնավ հարկավոր չէ:

Վայոց Ձորի մարզպետի խոսքերից, ըստ էության, պետք է հետևություն անել, որ Կառավարությունում դեռևս հակված են խնդրի լուծման ձգձգմանը՝ առնվազը կրքեր չբորբոքելու մտայնությունից ելնելով:

Մյուս կողմից, սակայն,  միանշանակ է նաև այն, որ «Լիդիանը», սեփական ձեռքի տակ ունենալով հեղինակավոր միջազգային ընկերության ուսումնասիրությունների դրական արդյունքներն, այլևս ոչ մի հիմք չի ունենալու ընդառաջելու Կառավաութանը՝ հաշվի առնելով հատկապես այն, որ հայտնի էլ չէ, թե հավանական ձգձգումները որքան կտևեն՝ մեկ ամիս, թե ասենք մեկ տարի:

Ընկերւթյունը, որը հարյուրավոր միլիոնների ներդրումներ է կատարել, այսօր կանգնել է  տհաճ փաստի առաջ. բիզնեսը զոհ է գնացել  քաղաքականությանը, և հայտնի էլ չէ, թե երբ կհանգուցալուծվի իրավիճակը վերջնականորեն:

Եթե իսկապես պարզվի, որ անգամ  «ELARD»-ի ուսումնասիրություններն ի զորու չեն իշխանոթյուններին համոզելու, ապա ընկերությունն իրեն միանգամայնորեն կարող  է իրավունք վերապահել դիմելու արբիտրաժային դատարան՝ պահանջելով վնասների փոխհատուցում: Իսկ հաշվի առնելով այն, որ վերջին՝ երրերոդ փորձաքննությունների արդյունքներն իսկապես դրական են, ապա կասկած չկա, որ արբիտրաժում «Լիդիանը» գործը կշահի՝ պարտադրելով Կառավաությանը միլիարդների փոխհատուցում վճարել, որ մի կողմից՝ կկործանի Հայաստանի տնտեսությունը, մյուս ոկղմից՝ վերջնականապես կվարկաբեկի Հայատսանի միջազգային իմիջը:

Մնում է հուսալ, որ բանը դրան չի հասնի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.