Հայաստանը՝ նոր խնդրի առաջ. ինչի՞ մասին են գանգատվել Փաշինյանին

«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ մասնակից գործարարներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել հայաստանյան բանկային ոլորտին առնչվող մի տագնապալից խնդիր:

Ծնունդով իրանցի գործարարը վարչապետին գանգատվել է, որ ծնունդով իրանցիները պետական աջակցություն տվող բանկերի  համար ոչ հաճելի հաճախորդներ  են. վարկ չեն տալկիս՝ պայմանավորված ամերիկա-իրանյան հարաբերություններով:

Մեկ այլ գործարար էլ նույնպես նմանօրինակ մի խնդրի մասին է պատմել վարչապետին: Պարզվում է՝ Չինաստանի հետ պայմանագիր են կնքել, նրանք փողը փոխանցում են, այնինչ դեսպանատնից հայտնել են, որ բանկը թույլ չի տալիս Հայաստան փող փոխանցել՝ պայմանավորված Հայաստանի՝ Իրանի հարևան լինելու փաստով:

Փաշինյանը, լսելով մարդկանց գանգատները, խոստացել է խնդիրներն ուսումնասիրել:

Խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել են գործարարները, չափազանց բազմաշերտ են և չեն կարող չտալ լրջագույն մտորումների ու անհանգստությունների տեղիք՝հատկապես նկատի ունենալով օրերս  հայաստանյան երկու ընկերությունների՝ «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրԿՄԳՀԻ)  ամերիկյան պատժամիջոցների տակ ընկնելու փաստը:

Գործարարների գանգատներից կարելի է  եզրակացնել, որ Հայաստանը փաստացի գտնվում  է  առնվազը մասնակի սահմանափակումների  ռեժիմի տակ միայն այն բանի համար, որ Իրանի հարևանն է: Ավելին՝ որոշ հայեր սեփական հայրենիքում ենթարկվում են խտրականության, որի դեմ, փաստորեն, պետությունն անզոր է:

Այն, որ համաշխարհային ողջ բանկային համակարգի կառավարման լծակները վաղուց գտնվում են Վաշինգտոնում, իհարկե, նորություն չէ: Ինչ-որ իմաստով նորություն է, սակայն, այն, որ ամերիկա-իրանյան հարաբերւթյունների որակը սկսել է ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա այն դեպքում, երբ Իրանը Հայաստանի համար իսկապես ստրատեգիական նշանակություն ունեցող պետություն է, որի հետ բարեկամությունն Երևանին օգնում է ստաբիլություն պահպանել հատկապես տարածաշրջանային անվտանգային հարցերում՝ հակակշռելով թուրք-ազերիական դաշինքին:

Իրանական կողմը մի անգամ չէ, որ պատրաստակամություն է  հայտնել զարգացնելու մեր երկրի հետ տնտեսական շփումները՝ պայմանով, որ երկկողմ առևտուրը իրականացվի ազգային արժույթներով: Փաշինյանի փետրվարյան այցի ընթացքում նունպես նման թեմա քննակվել է, իհարկե, և իրանական կողմն, ըստ էության, դեռևս սպասում է հայկական կողմի պատասխանին: Բացի այդ, իրանական կողմի պայմաններից մեկն էլ այն է, որ իրանական բանկերը Հայաստանում կարողանան ազատ գործել, ֆինասնական գործարքներ իրականցնել և այլն:

Գործարարաների կողմից բարձրացված խնդիրները վկայում են, որ պրոբլեմներն իրականում բավական խորքային են և բնավ ոչ միայն կախված ՀՀ կառավարությունից:

Ինչպե՞ս կարող  են իշխանությունները հակազդել իրավիճակին այն դեպքում, երբ Հայաստանի ֆինանսաբանկային ողջ համակարգը լիարժեքորեն վերահսկվում է Արևմուտքի կողմից (խոշոր հաշվով ողջ աշխարհն է վերահսկվում Արևոմուտքի կողմից հենց ֆինասնաբանկային համակարգի կրջոցով), և սա այն դեպքն է, երբ ոչ մի լեգիտիմություն կամ ժողովրդավարություն չեն կարող գալ օգնության. այս ուղղությամբ ցանկացած կտրուկ շարժում կարող է  թանկ նստել Հայաստանի ողջ տնտեսության վրա և, իհարկե, ոչ միայն:

Ամեն դեպքում ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու ինչ-որ լուծում գտնել ստեղծված իրավիճակում, քանի որ եթե այսօրինակ խնդիրները խորանան, ապա դրանք կարող են վատ ազդել ոչ միայն հայաստանի տնտեության, այլև գուցե հայ-իրանական հարաբերությունների վրա՝ չնայած Թեհրանում էլ շատ լավ հասկանում են, որ այս իրավիճակում Հայաստանի ուժերը պարզապես չեն պատի՝ դեմ գնալու աշխարհն իրենց թևի տակ առած ուժերին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.