Եթե սխալ որոշում կայացնի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն, կարծում եմ՝ շատ վատ կլինի,և մենք այլևս չենք վստահի Կառավարությանը. Սարավանի բնակիչ

Այս օրերին, երբ Ամուլսարի խնդրի շուրջ ընթացող պրոցեսները թևակոխել են վճռորոշ փուլ, Norlur.am-ը շրջայց էր կատարել ազդակիր որոշ համայնքներում, հարցուփորձ արել, փորձել ճշտել՝ ի՞նչ կարծիք ունեն համայնքների բնակիչները  կատարվող իրադարձությունների վերաբեյալ և ի՞նչ ակնկալիքներ՝ ՀՀ կառավարությունից:

Պետք է արձանագրել, որ բնակիչների կարծիքները խնդրի առնչությամբ միմյանցից արմատապես չէին տարբերվում. բոլորն էլ լիահույս էին, որ վերջապես խնդիրն իր տրամաբանական հանգուցալուծումը կգտնի, իսկ հարակից համայնքների բնակիչներն էլ վերջապես կկարողանան սեփական երկրում աշխատելով իրենց տունը պահել, ընտանիք կերակրել:

Մեր զրուցակիցներից մեկը՝ գնդեվազցի Օֆելյա Ջանոյանն, օրինակ, կարծում է, որ այս հարցում վճռորոշ պետք է լինի մասնագետների կարծիքը, և միայն նրանց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն են, որ պետք է հիմք դառնան որոշում կայացնելիս:

«Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, երբեք չեմ կարող ուրիշ մի մասնագետի թերագնահատել: Ես համոզված եմ, որ «Լիդիանն» անպայման կհաղթի, և նրանք, ովքեր այդքան հույ-բույ են անում, նրանք պետք է հասկանան, որ հայրենասիրությունը դրա մեջ չէ»,-մեզ հետ զրույցում հայտարարեց տիկին Օֆելյան՝ միաժամանակ արտահայտելով զարմանք, թե ինչով են բողոքավոր ցուցարարներն ընտանիք պահում: Նա կարծիք հայտնեց, որ Կառավարությունը պարտավոր է լինելու ճիշտ որոշում կայացնել և կայացնել այն հոգուտ «Լիդիանի»:

«Ես շատ մոտիկից ծանոթ եմ «Լիդիանի» աշխատանքներին, և շատ լավ գիտեմ, որ նրանք շատ մաքուր, շատ ընտիր աշխատել են մինչև այսօր: Ինձ չի թվում, որ «Լիդիանը» վտանգ կբերի այս համայնքին»,-եզրափակեց իր խոսքը գնդեվազցի Օֆելյա Ջանոյանը:

Իսկ ահա Սարավանից Կարապետյան Գարիկն էլ մեզ հետ զրույցում անեկբա համոզմունք հայտնեց, որ եթե ստուգումները կատարվել են, դրանց պատասխանները դրական են, ապա միանշանակորեն պետք է աշխատի, որ ժողովուրդն էլ աշխատանք ունենա, մարդիկ կարողանան իրենց ընտանքիները պահել:

«Ես բնապահպանների հետ համաձայն չեմ: Եթե ղեկավարությունն էդքան գումար է ծախսել, փորձաքննություն անցկացրել, և եթե փորձաքննության արդյունքերը դրական են, ուրեմն՝ պետք է բացվի՝ աշխատենք: Բնապահպանների ասելով չէ. ամեն մարդ կարղ է մի բան ասել: Իմ կարծիքն այն է, որ եթե Կառավարությունը որոշում է, որ պետք է աշխատի, ուրեմն՝ պետք է աշխատի»,-կարծիք հայտնեց Կարապետյանն՝ արձագանքելով բնապահպանների կողմից կազմակերպված ակցիաներին:

Իսկ ահա մեր այն հարցին, թե ինչ է  կարծում՝ Կառավարությունն ի՞նչ որոշում կկայացնի, սարավանցի Գարիկ Կարապետյանը պատասխանեց, որ որոշումը դրական կլինի, քանի որ ամոթ էլ կլինի, եթե այսքանից հետո բացասական լինի. մանկապարտեզ չէ:

Սարավանից մեկ այլ բնակիչ էլ՝ Հակոբյան Գարիկն, այն կարծիքին է, որ Փաշինյանը կանի այնպես, որ բոլորի սրտով լինի:

«Ես մտածում եմ, որ էդ ամեն ինչը կդնեն նորից քննարկման, ճիշտ կկողմնորոշվի, ճիշտ կասի, որովհետև էն ժամանակ ինքը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ եթե հանքն եղավ դրական արդյունքով, կգա կհանդիպի մեզ հետ, կորոշենք՝ դրա հետագա ճակատագիրը ոնց է լինելու»,-մեզ հետ զրույցում համոզմունք հատնեց մեր զրուցակիցը:

Նույն համայնքից Տարոն Ղազարյանը նույնպես այնկարծիքին էր, որ այլընտրանք ուղղակի չկա,և հանքավայրը պեք է վեչրջապես շահագործվի՝այդ հարցում վերջին խոսքն ու որոշումը վերապահելով վարչապետ Փաշինյանին:

«Միանշանակորեն համաձայն եմ Քննչական կոմիտեի հետ: Ամուլսարը մեկ տարվա ընթացքում բազմաթիվ փորձաքննությունների միջով է անցել, և Քննչական կոմիտեն որոշել է, որ չկա բացասական ազդեցություն, դրական եզրակացություն է տվել՝ միանշանակ հանքը պետք է աշխատի»,-մեր մյուս զրուցակիցը՝ նույն համայնքի բնակիչ Զառա Գևորգյանն ահա այսպիսի դիրքորոշում հայտնեց մեր հետ զրույցում՝ հայտարարելով, որ բողոքի դուրս եկած բնապահպաններն իրականում բնապահպաններ չեն:

«Տեղից դուրս եկողը գալիսա, ներկայանումա՝ բնապահպան, և սկսում են ամպագոռգոռ ինչ-որ հայտարարություններ անել: Հայաստանում միակ հանքավայրն Ամուլսարն է, որ պահպանել է բոլոր նորմերը՝ 2007 թվականից սկսած: Ե՛վ բնապահպանական, և՛ սոցիալական, բոլոր հարցերում իրենք եղել են  ճշգրիտ և օրինական աշխատող: Ես՝ ինքս, ազդակիր համայնքից եմ՝ Սարավան համայնքից, և չի կարելի, որ իրենք կանգնում են ու ասում են՝ ողջ ազդակիր համայնքները, ողջ Ջերմուկը: Չի՛ կարելի: Դատապարտելի են իրենց արարքները, անօրինականություն են անում: Ի՞նչ է նշանակում չթողնել, ճանապարհը փակել ու վերջ: Ապօրինություն է տիրում՝ ընդամենը դա»,-մեզ հետ իր վրովմունքն այսպես կիսեց Զառա Գևորգյանը՝ գնահատական տալով բնապահպանների գործողություններին:

Գևորգյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում կկայացնի: Մեր զրուցակցի խոսքերով՝ եթե այդքան ուսումնասիրություններից ու կատարած ֆինանսական հատկացումներից հետո, որ Կառավարությունը տրամադրել էր ուսումնասիրությունների անցկացման համար, որոշումը բացասական լինի, ապա դրանից արվելիք միակ եզրակացությունը լինելու է այն, որ «մենք ունենք անհուսալի կառավարություն»:

«Որովհետև մենք էսօր պատերազմական երկրում ենք գտնվում: Մենք ունենք զինվորի խնդիր. մեր զինվորը պիտի ունենա լավ զենք, լավ հագուստ, լավ սնունդ ստանա, իսկ էն, որ Նիկոլ Փաշինյանն այդքան գումար հանել է և «Էլարդին» բերել է, որպեսզի պարզի՝ արդյոք վնա՞ս է, թե՞ ոչ, այդքանից հետո, եթե սխալ որոշում կայացնի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն, կարծում եմ՝ շատ վատ կլինի,և մենք այլևս չենք վստահի Կառավարությանը»,-մասնավորապես՝ նման կտրուկ կարծիք էր հայտնել քաղաքացի Զառա Գևորգյանը:

Մեր իրականացրած հարցախուզի ընթացքում բազմաթիվ այլ քաղաքացիների հետ նույնպես հասցրեցինք խոսել, զրուցել: Պետք է արձանագրենք, որ հարցվածների կարծիքները գլխավորապես համընկնում էին, բոլորը միաբերան պահանջում են հստակություն խնդրում ու հարցի չձգձգում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ վերջապես «Լիդիանին» կթույլատրվի ծավալել օրինական տնտեսական գործունեություն, ինչի արդյունքում հարակից համայնքներն ու խոշոր բնակավայրերը, քաղաքները կստանան զարգացման նոր հնարավորություն:

Եթե եզրակացությունը միանշանակորեն դրական  է, ապա էլ ո՞րն է խնդիրը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.